Դոլարի փոխարժեքը նվազել է
EconomicsՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն' մարտի 26-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.67 դրամով' կազմելով 471.78 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 3.56 դրամով և կազմել 520.94 դրամ: ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.04 դրամով' կազմելով 8.35 դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը աճել է 2.35 դրամով և կազմել 705.64 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը մարտի 26-ին կազմել է 18 հազար 98.43 դրամ, արծաթի գինը՝ 257.77 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 194.65 դրամ: