ԼՂՀ Նախագահը հրամանագիր է ստորագրել
SocietyՆախագահ Բակո Սահակյանը մարտի 26-ին հրամանագիր է ստորագրել: Համաձայն հրամանագրի՝ ԼՂՀ թատերական արվեստի պատմությունն ուսումնասիրելու եւ հանրությանը ներկայացնելու գործում ունեցած մեծ ավանդի համար եւ Թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ, «Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության գրական-գեղարվեստական մասի վարիչ Կարինե Ալավերդյանին շնորհվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։