Իսկ ի՞նչ կանեիք դուք, եթե ձեր տանն այսպիսի տեսարանի ականատես լինեիք (լուսանկարներ)
LifestyleԵրկարժամանակ բացակայելուց հետո տանտերն իր տանն այսպիսի տեսարանի ականատես եղավ. մեղուների մի հսկայական պարս բուն էր հաստատել իր տանը: Անցանկալի հյուրերից ազատվելու համար նա մասնագետի կանչեց, ով մեղուներին տեղափոխեց նոր վայր: Այս մասին գրում է mypage.am-ը:

Մեղուները շատ լուրջ և հիմնովին գրավել էին տունը:

Նրանք անգամ սկսել էին մեղրախորիսխ կառուցել:

Մեղուներին տեղափոխելու համար մասնագետը սկզբից բռնեց թագուհուն և նրան տուփի մեջ տեղադրեց:

Աշխատողները գնացին թագուհու հետևից:

Ապա նրանք տեղափոխվեցին մեղվաբույծի ամբար:

Եվ սկսեցին նրա համար մեղր պատրաստել:
