Yerevan, 21.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Լևոն Տեր-Պետրոսյանի ուղերձն անճշտություններ և հակասություններ է պարունակում. Արա Պապյան

Politics

Մարտի 24-ին հրապարակվեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ Հայաստանի կողմից միջազգային հանրությանը հասցեագրված ուղերձի նախագիծը:

Orer.am-ը զրուցել է «Մոդուս վիվենդի» վերլուծական կենտրոնի նախագահ Արա Պապյանի հետ և մեկնաբանություններ ստացել նախագծի դրույթների շուրջ:

Մեր զրուցակիցը մասնավորապես նշել է. «Խիստ խորհրդանշական է, որ 13 կետանոց ուղերձով է հանդես եկել Տեր-Պետրոսյանը: Առաջին կետում նա խոսում է 1877-78 թթ ռուս-թուրքական պատերազմի մասին և գրում է նկարագրական տեքստ: Սկզբից զարմանալի է՝ ինչի՞ համար է դա արվում, ի՞նչ կապ ունի դա Հայոց ցեղասպանության հետ: Երկրորդ կետում արդեն հասկանալի է դառնում, քանի որ ասվում է, որ Բեռլինի կոնգրեսի վճիռը դիտելով որպես իր երկրի ներքին գործերին միջամտելու, հետևաբար, նրա տարածքային ամբողջականությանը սպառնացող վտանգի արտահայտություն` Օսմանյան կառավարությունը քայլեր ձեռնարկեց: Այդտեղ արդեն կրկնվում է թուրքական ավանդական տեսակետը, որ հայերին կոտորել են, քանի որ նրանց կարող էին օգտագործել Օսմանյան շահերի դեմ: Ճշմարտությունը հակառակն է՝ Բեռլինի կոնգրեսում հայկական հարցը մեջտեղ է եկել, որովհետև հայերին կոտորել են, բայց կոտորել են հայերին ոչ Բեռլինի կոնգրեսի որոշման պատճառով: Ես համարում եմ, որ այս կետում պատճառահետևանքային միտումնավոր աղավաղում կա, որը լռիվ մերժելի է: Երրորդ և չորրորդ կետերի մասով կասեմ, որ այնտեղ պատմական փաստերի վկայակոչում է, որոնք էական դերակատարում չունեն: Հետաքրքիր է հինգերորդ կետը, որում գրված է երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» (Իթթիհադ վե Թերաքքի) կուսակցության պարագլուխների դատավարության մասին: Այնտեղ նշված են տվյալներ Մուդրոսի զինադադարի մասին, որոնք չեն համապատասխանում իրականությանը: Ցավում եմ սրա համար, քանի որ ես Տեր-Պետրոսյանին համարում եմ լավ գիտնական, իսկ լավ գիտնականները փաստերի անճշտություններով ոչինչ չեն հրապարակում: Հետաքրքրական է նաև ութերորդ կետը, որտեղ նշվում է, որ համաձայն «Հայաստանի անկախության մասին» 1990թ. օգոստոսի 23-ին ընդունված հռչակագրի` Հայաստանի Հանրապետությունն աջակցում է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանը՝ այն չդարձնելով արտաքին քաղաքականության հիմնաքար: Դա նշանակում է միակ հիմնական ուղղություն: Սակայն երբեք Ցեղասպանության ճանաչումը չի եղել արտաքին քաղաքականության հիմնաքարը: Այդ հարցը եղել է արտաքին քաղաքականության գերակայություններից մեկը: Տասներորդ կետում ասվում է, որ Հայաստանը նաև Թուրքիայի առջև պահանջ չի դնում ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Սա ուղղակի հակասում է ութերորդ կետին: Փաստորեն՝ մի կետով ասվում է, որ պետք է նպաստի Ցեղասպանության ճանաչմանը, իսկ մյուսով ասվում է, որ չպետք է պահանջի: Հասկանալի չէ տասնմեկերորդ կետը, որում կոչ է արվում, որպեսզի Հայոց ցեղասպանության ճանաչումը նախապայման չդիտվի Եվրամիությանը` Թուրքիայի անդամակցության հարցի շուրջ ընթացող բանակցություններում: Սա արդեն հակասություն է առաջացնում Տեր-Պետրոսյանի նախկինում ասվածին, որ պետք չէ Եվրոպային ասել՝ ինչ անի և ոնց անի: Ըստ տասներկուերորդ կետի՝ Հայաստանը պատրաստ էր 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրած «Հայ-թուրքական արձանագրությունների» հիման վրա դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ: Կարծում եմ՝ բոլորին է հասկանալի, որ այդ արձանագրությունները կատարյալ ձախողված են: Անգամ այդ ամենի նախաձեռնողներն են այսօր դա հասկանում: Տասներեքերորդ կետն էլ է ցնցող: Սույն կետում ասվում է, որ նկատի ունենալով որոշակի առումով հայ-թուրքական հարաբերությունների և ԼՂ կարգավորման խնդիրների փոխկապվածությունը` Հայաստանը Մադրիդյան սկզբունքների հիման վրա պատրաստ է խաղաղ բանակցությունների միջոցով լուծել նաև այդ հակամարտությունը: Սրա անհեթեթությունն էլ այն է, որ բացի թուրքերից, ոչ ոք ԼՂ հարցն ու Ցեղասպանության ճանաչումը չեն կապել իրար: Մշտապես եղել է հակառակ տեսակետը, որ Թուրքիան և Ադրբեջանը տարբեր երկրներ են և տարբեր հարաբերություններ պետք է կառուցել»:

Արա Պապյանը նշում է, որ ինքը հարգում Է Լևոն Տեր-Պետրոսյանին, ճանաչել է նրան դեռ Ղարաբաղյան շարժումից առաջ` բարձր գնահատելով նրան նաև որպես գիտնական:

Վերլուծաբանը Տեր-Պետրոսյանին համարում է նաև հաջող նախագահ, թեև գտնում է, որ առաջին նախագահը սկզբունքային սխալներ ունեցել է, բայց իր համար անհասկանալի են Լ. Տեր-Պետրոսյանի քայլերի շարժառիթները:

«Եթե ես չիմանայի, որ այս նախագիծը գրել է Տեր-Պետրոսյանը, կարող էի մտածել, որ նախագծի հեղինակը թուրք ինչ-որ գիտնական կամ լրագրող է»,- նշում է «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավարը:

Արա Պապյանը զարմանում է՝ ինչո՞ւ է Լևոն Տեր-Պետրոսյանը առաջ բերել ոչ ճշգրիտ և ոչ էական դերակատարում ունեցող փաստեր:

Լևոն Փանոսյան

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia