Ինչո՞ւ է «Կիսաբաց լուսամուտներ»-ում կտրուկ վատացել Լիլուի ինքնազգացողությունը
Lifestylenewmag.am-ը գրում է.
Մինչ օրս երգչուհին չի դիմել որևէ գուշակի, բախտ նայողի ու դեմ է նմանատիպ ծառայություններից օգտվելուն:
Համացանցում ակտիվ քննարկում են «ATV» հեռուստաընկերությամբ եթեր հեռարձակվող «Կիսաբաց լուսամուտներ» թոք-շոուի այսօր նախատեսված թողարկման անոնսը, որտեղ երևում է, որ հերթական հաղորդմանը հյուր են սկանդալային «Վեցերորդ զգայարան» հաղորդման անձնակազմը:
Հաղորդմանը հյուրընկալվածների թվում է եղել նաև երգչուհի Լիլուն, ով անոնսից երևում է, որ քննարկումների ընթացքում վատ է զգում իրեն, ջուր է խնդրում անձնակազմից և ինքնազգացողությունը շարունակաբար վատանում է:
newmag.am-ի հետ զրույցում, երգչուհու պրոդյուսերն ասաց, որ երգչուհին միակն է եղել, ով դեմ է խոսել էքստրասենսներին, բախտագուշակներին և այն համարել է Աստծուն դեմ քայլ, որից հետո ինքնազգացողությունը վատացել է:
Նա հավելեց, որ մինչ օրս երգչուհին չի դիմել որևէ գուշակի, բախտ նայողի ու դեմ է նմանատիպ ծառայություններից օգտվելուն: