Սոլյարիի սեանսի այցելուները ենթակա են մաշկի քաղցկեղով հիվանդանալու, նույնիսկ եթե նրանք ուժեղ այրուք չեն ստանում”:- Նիդերլանդների Լեյդենի համալսարանի բժկական կենտրոնի ու Դանդիի համալսարանի փորձագետները այսպիսի համատեղ հայտարարություն են կատարել Էդինբուրգում հայտարարելով իրենց ուսումնասիրությունների արդյունքների մասին: Ինչպես գրում է Daily Mail-ը, ուսումնասիրողները պարզել են, որ սոլյարին կամ արհեստական արևայրուքը նպաստում է մաշկի քաղկեղի ամենատարածված տեսակներից մեկի` հարթաբջիջ կարցինոմը զարգացմանը: Վիճակագրության համաձայն, հարթաբջիջ կարցինոմը մաշկի քաղցկեղի տեսակների մեջ համարվում է ամենատարածվածներից մեկը և հիվանդների ավելի քան քսան տոկոսն ունեն հենց այս ախտորոշումը, որն առաջանում է այրուքներից: Գիտնականները նաև նշում են, որ քսանից երեսունհինգ տարեկան մարդը, եթե ութ օրը մեկ այցելի սոլյարի սալոն և տասներկու րոպե ընդունի սեանսը, նրա մոտ մաշկի քաղկեղով հիվանդանալու հավանականությունը կաճի իննսուն տոկոսով մինչև հիսուն տարեկան հասնելը: