Կայացավ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը
CultureՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Հայաստանի թատերական գործիչների միությունը ս.թ. մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կանցկացրեց «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխությունը, որն այս տարի նվիրված էր ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի ծննդյան 85-ամյակին:
«Արտավազդ» ամենամյա մրցանակները շնորհվում են յուրաքանչյուր տարվա մարտի 27–ին մրցանակաբաշխության նախորդ տարվա մարտի 1–ից մինչև մրցանակաբաշխության տարվա մարտի 1–ը ընկած ժամանակահատվածում առավել աչքի ընկած թատերական աշխատանքներին:
Ներկայացված անվանակարգերում հաղթող ճանաչվեցին.
Լավագույն երիտասարդ դերասանուհի
Սիրանուշ Լազյան «Գիշեր Երզնկայի վրա» (Երիտասարդ Ալիս, Ավա) Պատանի հանդիսատեսի թատրոն
Անի Ղազարյան «Լյու-Բոֆ» (Երիտասարդ կին, ծեր կին, երեխա) Համազգային թատրոն
Լավագույն երիտասարդ դերասան
Նարեկ Հայկազյան «Դեպք մետրոյում» (Ֆերոնե) Գ. Սունդուկյանի անվ. ազգային ակադեմիական թատրոն
Արմեն Քուշկյան «Ապուշը» (Լև Նիկոլաևիչ Միշկին) Ազատ բեմ
Լավագույն երիտասարդ բեմադրիչ
Նարինե Գրիգորյան «Լյու-Բոֆ» Համազգային թատրոն
Լավագույն երիտասարդական ներկայացում
«Թմկաբերդի առումը» (ըստ Հովհաննես Թումանյանի) բեմ.` Զառա Անտոնյան Թատրոնի և Կինոյի պետ. ինստիտուտ
Լավագույն սցենոգրաֆիա
Անդրանիկ Հարությունյան «Սիրելի Պամելա» Հ. Մալյանի անվ. կինոդերասանի թատրոն
Երաժշտության լավագույն հեղինակ
Արթուր Մանուկյան «12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում» Հ. Ղափլանյանի անվ. դրամ. թատրոն
Երկրորդ պլանի լավագույն կին դերակատար
Լոլիտա Բուկիա «…Ինչպես Աստվածները» (Ալևտինա) Կ. Ս. Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամ. թատրոն
Երկրորդ պլանի լավագույն տղամարդ դերակատար
Հայկ Թորոսյան «Աշնանային իրիկնամուտ» (Գրիգոր) Վանաձորի Հ. Աբելյանի անվ. դրամ. թատրոն
Լավագույն կին դերակատար
Ռուզան Գասպարյան «Չորս պատճառ ամուսնության համար» (Քրիստինա Միլմանի) Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմ. թատրոն
Լուիզա Ներսիսյան «Ամնեզիա» (Լիզա) Կամերային թատրոն
Լավագույն տղամարդ դերակատար
Կարեն Քոչարյան «Ինչպե՞ս են մարդ դառնում» (Եգոր Գլումով) Կ. Ս. Ստանիսլավսկու անվ. ռուսական դրամ. թատրոն
Վիգեն Ստեփանյան («Լիր»/Լիր) Հայ-վրացական նախագիծ
Լավագույն ռեժիսուրա
Գրիգոր Խաչատրյան «12-րդ գիշեր կամ… Սիրուց եմ մեռնում» Հ. Ղափլանյանի անվ. դրամատիկական թատրոն
Լավագույն ներկայացում
«Սիրելի Պամելա» (Ջոն Պատրիկ) բեմ.` Նարինե Մալյան Հ. Մալյանի անվ. կինոդերասանի թատրոն
Սոս Սարգսյանի անվան հատուկ մրցանակ
Արման Նավասարդյան (Համազգային թատրոն)
ԹԱՏԵՐԱՐՎԵՍՏԻՆ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Սուրեն Հասմիկյան
Կարպիս Շամլյան
Ռուբեն Մարուխյան
Նիկոլայ Ծատուրյան
Արթուր Նալբանդյան
ՀԹԳՄ ՈՍԿԵ ՄԵԴԱԼ
Լևոն Մութաֆյան
Արթուր Կարապետյան
Սամվել Ղազարյան (Արտաշատ)
Գայանե Հովհաննիսյան (Աբովյան)
Ջեմմա Ադամյան (Կապան)
Սուսաննա Սարգսյան (Գավառ)
ԺՅՈՒՐԻԻ ՀԱՏՈՒԿ ՈՐՈՇՈՒՄ
Իննա Հախնազարյան (Մնջախաղի թատրոն)
«Հրե օղակ» օպերա (Շուշի)
«Մի լքիր ինձ» (Փոքր թատրոն)
ՀԹԳՄ ՀԱՏՈՒԿ ՄՐՑԱՆԱԿ
Լեյլա Մկրտչյան (Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոն)