Ես հավատում եմ սիրուն ու վստահ եմ, որ մի օր անպայման գտնելու եմ այն մեկին, ում մասին միշտ երազել եմ. Ջենիֆեր Լոպես (լուսանկարներ)
LifestyleՉնայած այն բանին, որ երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը համարվում է աշխարհի ամենասեքսուալ կանանցից մեկը, բայց նա անձնական կյանքում այնքան էլ հաջողակ չէ:
Սակայն նույնիսկ այդ դեպքում նա շատ լավատես է: "Elle UK" ամսագրին տված հարցազրույցի ժամանակ Ջենիֆեր Լոպեսը խոսել է իր ընտանիքի, աշխատանքի և սիրո մասին: «Ես հավատում եմ սիրուն ու վստահ եմ, որ մի օր անպայման գտնելու եմ այն մեկին, ում մասին միշտ երազել եմ»,-ասել է երգչուհին:
Ջենիֆերը ամսագրի համար նաև ֆոտոշարքի է մասնակցել:


