Կրոնական կազմակերպությունների անդամների քանակը Հայաստանում. հետազոտություն
SocietyՄարտի 28-ի ասուլիսին «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանը տվյալներ է փոխանցել, որ մոտավորապես 350 հազար հոգի Հայաստանում առաքելական եկեղեցու հետևորդ չէ,- հայտնում է Orer.am-ը:
Ըստ բանախոսի՝ սա վտանգավոր է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակի պարագայում: «Եթե սահմանամերձ գյուղերում լինեն հարձակումներ, ապա տեղի բնակիչների շրջանում, եթե լինեն «Եհովայի վկաներ», ապա իրենց գյուղը չեն պաշտպանի, քանի որ նրանց մոտ գոյություն չունի հայրենիք հասկացությունը եւ պատերազմն իրենց համար չէ: Այդ երիտասարդների թիվը Հայաստանում մոտ 3000 է»,- ասաց Ա.Ամարյանը:
Ամարյանը նաև մտահոգիչ համարեց ինքնասպանություների աճող թիվը: «Եթե ժամանակին շաբաթը մեկ-երկու դեպք էր գրանցվում, ապա այսօր ամեն օր է լինում»,- ասաց նա և հավելեց, որ ինքնասպանությունների միայն 51 տոկոսն է իրականացվում կենցաղային հողի վրա, մնացածն անհասկանալի է. դրանց մեջ մտնում են նաև կրոնական շարժառիթներով ինքնասպանությունները:
Ալեքսանդր Ամարյանը փաստեց, որ վերջին հետազոտությունը՝ կապված կրոնական շարժառիթներով սպանությունների հետ, գլխավոր դատախազությունը կատարել է 2004-ին: Ըստ նրա՝ այսօր կրոնական կառույցների գործունեության վերաբերյալ նոր տեղեկություններ ոչ մի պետական մարմին չունի:
Լևոն Փանոսյան