«ԷԿՈՍԵՆՍ» ախտորոշման լաբորատորիան հիմնադրվել է 2009 թվականին
Economics“Էկոսենս” ախտորոշիչ կենտրոնը հիմնադրվել է 2009 թվականին: Երևանում գործող լաբորատորիաների շարքում այն առանձնանում է կատարվող հետազոտությունների մեծ ծավալով: Այստեղ կարելի է անցնել ցանկացած հետազոտություն` սկսած արյան ախտորոշումից մինչև գենետիկական եզակի հետազոտություններ:
Կենտրոնն իրականացնում է ոչ միայն լաբորատոր հետազոտություն, այլ նաև զբաղվում է բարձրակարգ եվրոպական բուժսարքավորումների վաճառքով: Բացի այդ, եթե որոշել եք ձեռք բերել բժշկական տեխնիկա, ապա առավել արդյունավետ գնումներ կատարելու համար կարող եք անվճար խորհրդատվություն ստանալ “Էկոսենս” ախտորոշիչ կենտրոնում:
Ծառայություններ
• արյան ընդհանուր հետազոտություն
• արյան իմունաբանական հետազոտություն
• արյան կենսաքիմիական հետազոտություն
• ԴՆԹ-ախտորոշում
• կլինիկական լաբորատոր ախտորոշում
• վերարտադրողական համակարգի ֆունկցիոնալ վիճակի հորմոնալ ախտորոշում
• տղամարդու անպտղության հորմոնալ ախտորոշում
• մոլեկուլային ախտորոշում
• մոլեկուլային-գենետիկական հետազոտություններ՝ պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով
ԳԼԽԱՎՈՐ ԳՐԱՍԵՆՅԱԿ
Հ.Հ., ք. Երևան, Մ.Հերացու փ., 5,
Հեռ.: +374 10 56 10 40
Բջջ.: +374 99 56 10 40
Ֆաքս: +374 10 56 10 40
e-mail: info@ecosense.am