Նոր հայկական ֆիլմ՝ «Սպանել 15 րոպեում»
LifestyleՄայիսի 20-ին «Մոսկվա» կինոթատրոնում նոր գեղարվեստական ֆիլմի պրեմիերա է լինելու: Ինչպես հաղորդում է Orer.am-ի աղբյուրը՝ այն կոչվում է «Սպանել 15 րոպեում»:
Ֆիլմ նկարահանելու մտահղացումն եղել է պրոդյուսեր Էդուարդ Փոռեյանինը, ով միաժամանակ մարմնավորում է գլխավոր հերոսի կերպարը: Մյուս կերպարներում հանդես են գալիս Թինա Ավետիսյանը, Նիկոլայ Եղիազարյանը, Շուշան Երիցյանը և այլոք:
Ֆիլմում կան մարտական տեսարաններ, որոնք իրականացնում է էդուարդ Փոռեյանը՝ առանց կասկադյորի օգնության ու անիմացիոն հնարքների: