Շվեդ հայրիկները սիրում են հոգ տանել իրենց երեխաների մասին (լուսանկարներ)
LifestyleՇվեդիայում օրենքը հայրերին թույլ է տալիս արձակուրդի գնալ իրենց երեխաների մասին հոգ տանելու համար: Լուսանկարիչ Յոհան Բևմանը ստեղծել է «Շվեդ հայրիկներ» կոչվող լուսանկարների մի շարք, որտեղ պատկերված են իրենց երեխաներին խնամող շվեղ տղամարդիկ:
Շվեդիայում օրենքը ծնողներին խնամելու համար թույլատրում է 480 օր արձակուրդ ունենալ: Այդ ընթացքում ծնողները ստանում են աշխատավարձ ու նյութական աջակցություն երկրի կառավարությունից:
Այդ ամենը կարող է իրականանալ միայն այն դեպքում, եթե արձակուրդից նվազագույնը 60 օրը սպառի երեխայի հայրը: Իրականում, միայն հայրերի 12%-ն է որոշում արձակուրդ վերցնել ու խնամել երեխաներին:
«Ես սկսեցի այդ նախագիծը որդուս ծնունդից հետո սեփական արձակուրդի ժամանակ: Ինձ հեշտ չէր, քանի որ երեխայի խնամքի մասին ամբողջ տեղեկությունը միայն մայրերի մասին է, ոչ մի խոսք չկա հայրերի մասին: Այդ ժամանակ էլ ինձ մոտ միտք առաջացավ ֆիքսել հայրերի առօրյան, որոնք գնացել են այդ քայլին: »,- պատմում է Յոհոն Բևմանը:
Յոհանը արդեն լուսանկարել է ավելի քան 30 շվեդ հայրերի: