Հյու Ջեքմանը կմարմնավորի Ռոսամախային վերջին անգամ
LifestyleՀյու Ջեքմանը կմարմնավորի Ռոսամախային վերջին անգամ: Այս մասին է վկայում դերասանի վերջին մեկնաբանությունն Instagram-ի իր պաշտոնական էջում:
Ջեքմանը հրապարակել էր նկար, որտեղ պատկերված էր իր ձեռքը՝ բոլորին հայտնի կտրող հատվածով, որն ուղեկցվում էր հետևյալ արտահայտությամբ. «Ռոսամախա: Վերջին անգամ: XD»,-հայտնում է Orer.am-ը:
Ամենայն հավանականությամբ դերասանը նկատի էր ունեցել հերոսին նվիրված երրորդ ֆիլմը, որի աշխատանքներն արդեն նախնական փուլում են:
Ֆիլմը պատրաստ կլինի 2017-ին: Այս կերպ Ջեքմանը փաստացի հաստատեց Ռոսամախայի բացակայությունը «X մարդիկ. Ապոկալիպսիս» ֆիլմում: Ստուդիայի կողմից ոչ մի պաշտոնական մեկնաբանություն այս մասին դեռ չի տրվել: Նախկինում դերասանը միշտ հաստատում էր, որ Ռոսամախային կմարմնավորի մինչև «իր կյանքի վերջը»:
Այս եզրակացությանն էր եկել «Բյորդմեն» ֆիլմը դիտելուց հետո, որտեղ խոսվում է մի դերասանի մասին, որը երիտասարդ տարիքից մարմնավորել է սուպերհերոսի: 14 տարվա ընթացքում Ջեքմանը մասնակցություն է ունեցել 7 ֆիլմում, որոնք պատմում են X մարդկանց արկածների մասին: Որոշներում նրա ներդրումը սահմանափակվել է էպիզոդներով, իսկ մեծ մասում Ռոսամախան հենց գլխավոր հերոսներից էր:
2015թ. երկրպագուները կարող են տեսնել դերասանին «Փիթեր Փեն» ֆիլմում, որտեղ դերասանը մարմնավորելու է չարագործի: