Ինչպե՞ս անվճար զանգեր կատարել բջջային հեռախոսից
LifestyleOrer.am-ը ներկայացնում է կայքեր, որոնք թույլ են տալիս անվճար զանգեր կատարել աշխարհի տարբեր ուղղություններով: Ձեզ հարկավոր են միայն ականջակալներ, բարձրախոս և ինտերնետ:
1.Evaphonehttps://www.evaphone.com
Այս կայքից կարելի է զանգահարել ցանկացած ուղղությամբ, պարզապես պետք է հավաքել հեռախոսահամարը կայքի վերին հատվածում: Evaphone-ն ունի ռուսական ինտերֆեյս, այնպես որ խնդիրներ չեն առաջանա: Բայց կայքն ունի որոշակի լիմիտ, եթե այն խախտեք, ապա ստիպված կլինեք վճարել զանգերի համար:
2. PokeTalkwww.poketalk.com
Որպեսզի զանգեք այս կայքի օգնությամբ, ձեզ հարկավոր կլինեն ականջակալներ և բարձրախոս: Լիմիտ- 50 զանգ մեկ ամսվա ընթացքում, յուրաքանչյուր զանգը՝ 10 րոպե տևողությամբ:
3. FreeCallwww.freecall.com
Այս ծառայությունից օգտվելու համար հարկավոր է ներբեռնել ոչ մեծ հավելված (Windows, Linux, Mac): Կարելի է զանգել ցանկացած երկիր և անգամ անվճար SMS-ներ ուղարկել: Զանգի լիմիտը՝ 300 րոպե մեկ շաբաթում: