Սպանել, կախել և վառել «դավաճաններին»
AnalysisՍրան վառել է պետք...
Սրա նմաններին պետք է կախաղան հանել մոտակա ծառից...
Սրա հերն ու մերը ԹՈՒՐՔ են...
Ոնց չես սատկում, այ անասուն...
Տականք...
Ազգի դավաճան, դհոլ, հաճախորդ (լրացնել ըստ ճաշակի)...
Դուք ՀԱՅ կոչվելու իրավունք չունեք...
Եթե մեզ հետ համաձայն չեք՝ ծառայում եք իշխանություններին, թուրքին, մասոններին, ուդմուրտներին (կրկին ընտրությունն ազատ է, լրացրեք)...
Սրանք գրեթե բառացի վերարտադրություն են այն արտահայտությունների, որ հայ օգտատերերի գերակշիռ, ցնցող մեծամասնությունը նետում է այն անձանց կամ խմբի հասցեին, ովքեր համարձակություն են ունեցել արտահայտել տարբեր տեսակետ, ովքեր արտահայտում են մտքեր, որոնք դուրս են պաթոսահայկական ձևաչափից և չեն չափվում, այսպես կոչված, քոմենթչիների արշինով...
Մեր հասարակության գլխավոր պրոբլեմը հենց այն է, որ բոլորը ցանկացած բանավեճից կամ դիալոգից առաջ ի վերուստ ճիշտ են, և դիալոգը միտված է ոչ թե համեմատաբար տանելի, բոլոր կողմերի համար ընդունելի կարծիք ձևավորելուն, այլ միտված է տարաբևեռ մասսաների գզվռտոցին, որտեղ ով ավելի հիստերիկ ու լաչառ եղավ՝ նա է հաղթում...
Այս համատեքստում բազմաթիվ մարդիկ, ովքեր ադեկվատ են և ի զորու են արտահայտել առավել առողջ, սակայն քիչ թե շատ կոմպրոմիսային կարծիքներ, գերադասում են մնալ ստվերում և չչափվել հիստերիկայի ուժգնության աստիճանով...
Ու, ցավոք, քաղաքական դիսկուրսի, դիալոգի և կոմպրոմիսի իսպառ բացակայության պատճառով առաջին պլան են մղվում վերոհիշյալ անհանդուրժող, հիստերիկ և հիվանդ մտքի կրողները...
Մի պահ պատկերացրեք, որ նման լեքսիկոնով, ի վերուստ ճիշտ և մեկ այլ ճշտի գոյությունը չընդունող ոչ կոմպրոմիսային ՛՛ազնիվները՛՛ կարողանան գալ իշխանության... Դեմոկրատական լոզունգների տակ հանդես եկող այդ մարդկանց ու իրենց հետևորդների լեքսիկոնը տեսնելով՝ կարելի է ուղղակի շաքար ստանալ այն մտքից, թե ինչ որակի իշխանություն կարող է ձևավորել հիստերիկ քոմենթչիների այդ բանակը...
Առողջ եղեք...
Վարուժան Բաբաջանյան