Մարտի 31-ը ամերիկացի դերասան Բրենդոն Լիի մահվան օրն է
LifestyleԲրենդոն Լին հայտնի դերասան և մարտիկ Բրյուս Լիի որդին է։ Հոր նման մահացել է վաղ հասակում՝ 28 տարեկանում, «Ագռավը» ֆիլմի նկարահումների ժամանակ։
Ճակատագրական դրվագից 8 ժամ առաջ Բրենդոնը վերցրեց արհեստական ատրճանակը, պտտեցրեց ձեռքում, դրեց քունքի մոտ և սեղմեց ձգանը:
Ներկաները ապշած էին, բայց նա միայն քմծիծաղ տվեց և ասաց, որ այսպիսի խաղալիքից ոչինչ չի կարող պատահել: Տեսարաններից մեկի ժամանակ դերասան Մայքլ Մասսի մարմնավորած չարագործ հերոսը պետք է նրա հերոսի վրա կրակեր նույն զենքից:
Նկարահումների ժամանակ դերասանի և նկարահող խմբի ուշադրությունից զուրկ է մնում ատրճանակում մնացած փամփուշտը, և կրակելուց հետո Բրենդոն Լին վիրավորվում է, շատ արյուն է կորցնում և 12 ժամ անց մահանում է Հյուսիսային Կարոլինայի հիվանդանոցներից մեկում։ Բժիշկներն ասում էին, որ եթե անգամ նա ողջ մնար, անդամալույծ կլիներ: