Դոլարի փոխարժեքը կայունացել է 471 դրամի սահմանում
EconomicsՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` ապրիլի 1-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.2 դրամով` կազմելով 471.33 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 1.11 դրամով և կազմել 506.4 դրամ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը նվազել է 0.05 դրամով` կազմելով 8.08 դրա մ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 695.73 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը ապրիլի 1-ին կազմել է 17 հազար 987.33 դրամ, արծաթի գինը՝ 251.55 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 108.43 դրամ: