Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Լիլիթ Հարոյան. «Մութ ու ցուրտ տարիներին աղքատ պայմաններում եմ մեծացել ու հասկացել, որ երջանկությունը փողի մեջ չէ»

Lifestyle

Blognews.am-ը գրում է.

«Ֆուլ հաուսի» նոր հերոսուհին՝ Եվային մարմնավորող Լիլիթ Հարոյանը, 24 տարեկան է։ Հեռուստադիտողները նրան կհիշեն «Արմենիա» հեռուստաընկերության «Բարի լույս, հայեր» առավոտյան ծրագրից, որը նա վարել է 4 ամիս։ BlogNews.am-ը հետաքրքիր զրույց ու ֆոտոշարք է ունեցել Լիլիթի հետ։

Սկսնակ դերասանուհին պատմեց, որ եթերում հայտնվելը հանկարծակի է ստացվել։ «Հաղորդավար Լյով Բադալյանն իմ մանկության ընկերն է և որպես մոդել՝ ինձ հյուր էր կանչել։ Դրանից հետո 2 հեռուստաընկերությունից առաջարկ ստացա, սակայն մերժեցի, քանի որ պետք է մեկնեի ԱՄՆ։ Երբ վերադարձա, առավոտյան ծրագրի հաղորդավարուհին բալիկի էր սպասում, և Լյովն ինձ կանչեց փորձնական նկարահանման։ «Պիլոտը» դուր եկավ տնօրենին, ու ասաց, որ հաջորդ օրվանից պետք է մտնեմ եթեր։ Ստացվեց, որ ես առանց փորձի միանգամից մտա ուղիղ եթեր»,- պատմեց Լիլիթը ու հավելեց, որ ավելի ուշ բոլորովին մենակ է մնացել եթերում և ամբողջ «ծանրությունն» իր ուսերին է տարել։

4 ամիս «Բարի լույսը» վարելուց հետո Լիլիթը կրկին մեկնել է ԱՄՆ։ Նա նշեց, որ առաջարկ էր ստացել նկարահանվելու «Ֆուլ հաուս» նախագծի առաջին եթերաշրջանում, սակայն մերժել է զբաղվածության և հերթական անգամ ԱՄՆ մեկնելու պատճառով։ Նրա խոսքով՝ երկրորդ եթերաշրջանի առաջարկն ընդունել է՝ հաշվի առնելով նաև դրական արձագանքները, որ ունեցել է նախագիծը։

Անդրադառնալով որպես դերասանուհի ներկայանալուն՝ նա ասաց, որ դա ավելի հեշտ է, քան ուղիղ եթերում լինելը, միաժամանակ նշեց, որ որպես դերասանուհի ներկայանալն էլ ունի իր բարդ կողմերը։ «Պետք է նույնանաս կերպարիդ հետ։ Կարծում եմ՝ ամենակարևորը բնական լինելն է։ Եվայի կերպարը շատ սիրեցի։ Ինձ հետ նմանություններ չունի, մեզ մոտ միայն խորամանկությունն է ընդհանուր։ Այս կերպարի հետաքրքրությունն այն էր, որ կարծես երկու դեր եմ խաղում, ինչը մեծ պատասխանատվություն էր ինձ համար ու հետաքրքիր փորձություն»,- ասաց Լիլիթն ու հավելեց, որ համեստ, խելոք աղջկա կերպար խաղալն իր համար ավելի հեշտ է, քանի որ ավելի քիչ էմոցիաներ է պահանջում։

Ինչ վերաբերում է կեղծամին, որը նա դնում է, Լիլիթը պատմեց, որ ի սկզբանե ստեղծագործական թիմը ցանկացել է, որպեսզի նա ներկայանա բաց գույնի մազերով, սակայն ինքը հրաժարվել է ներկել մազերն ու ընտրել են այդ կեղծամը։ «Մինչ օրս բոլորն ասում են՝ խնդրում եմ՝ հանիր այդ կեղծամը, նույնիսկ նկարահանման հրապարակում են ասում, որ բնական մազերով ավելի գեղեցիկ եմ»,- ասաց նա ու հավելեց, որ ինքն էլ կցանկանար ներկայանալ առանց կեղծամի, քանի որ սիրում է իր բնական տեսքը, մազերի բնական գույնը։

Լիլիթը մասնագիտությամբ հոգեբան է և աշխատում է հոգեբանական կենտրոններից մեկում։ Նրա խոսքով՝ պատրաստվում է բացել իր հոգեբանական կենտրոնը։ «Շատ եմ սիրում իմ մասնագիտությունը. այն միշտ ինձ հետ է, կյանքի բոլոր ոլորտներում օգնում է ինձ ու շատ հոգեհարազատ է»,- նկատեց նա։

Հաղորդավարուհին հաճախ է լինում ԱՄՆ-ում։ Ըստ Լիլիթի՝ ԱՄՆ գնալ-գալու ճանապարհը բացվել է փոքր տարիքից. առաջին անգամ այնտեղ եղել է 13 տարեկանում, շնորհիվ այն բանի, որ մայրն աշխատել է ամերիկյան կազմակերպությունում։

Նրա փոխանցմամբ՝ ԱՄՆ-ում դասընթացների է մասնակցել, ունեցել է նաև հեռուստատեսությունում աշխատելու լավ առաջարկներ և ցանկացել է բնակություն հաստատել այնտեղ, սակայն հասկացել է, որ այդ դեպքում կդառնա կարիերիստ, խիստ բիզնես լեդի, ինչն իր համար չէ։ «Կյանքս կարծես կիսված լիներ 2 մասի։ Հասկացա, որ ուզում եմ լինել Հայաստանում՝ ինձ ավելի հոգեհարազատ է ընտանիքիս, հարազատներիս կողքին լինելը, քան գործին տրվելը։ Այժմ կան նաև «Ֆուլ հաուսի» նկարահանումները, և առայժմ Հայաստանում եմ լինելու»,- նշեց նա։

Սկսնակ դերասանուհին անկեղծացավ, որ փոքր տարիքում սոցիալական ծանր պայմաններում են ապրել, բայց ինքն այդ ժամանակ շատ երջանիկ է եղել։ «Երբ ես հիշում եմ, թե ինչ երջանիկ էի այդ ժամանակ, զարմանում եմ ու հասկանում, որ փողը ոչ մի նշանակություն չունի,- ասաց նա ու հավելեց, որ այդ տարիներին հասկացել է, թե ինչ կարևոր է ընտանիքի ամրությունը,- երբ հիշում եմ՝ ինչպես էր մայրս հորս ուժ տալիս, հասկանում եմ, թե ինչ կարևոր է ամուր ընտանիք ունենալը»։

Լիլիթն իրեն երջանիկ է համարում։ «Ամենակարևորն ինքդ քեզ հետ ներդաշնակ լինելն է։ Ինձ շատ քիչ բան է պետք երջանկության համար։ Եթե սեր կա, արդեն բավական է։ Ես երջանիկ եմ, որովհետև ունեմ սիրող ընտանիք։ Աղքատ պայմաններում եմ մեծացել, բայց փոքրուց երջանիկ եմ եղել. մայրս դաշնամուր էր նվագում, երգում էր, ու միայն դրանից ես երջանիկ էի զգում ինձ»,- ասաց նա։

Հոգեբան-հաղորդավարուհու փոխանցմամբ՝ աշխատել սկսել է 16 տարեկանից, սակայն պատճառը ոչ թե սոցիալական ծանր պայմաններն էին, այլ այդ տարիքում կարիերիստ լինելը։ «Այն ժամանակ ավելի կարերիստ էի, քան հիմա։ Այդ տարիներից հետո իմ ընտանիքի վիճակը բարելավվեց, մայրս ու հայրս աշխատում էին, ուղղակի ես անընդհատ ինչ-որ գործունեություն էի ուզում, ուզում էի օգնել ընտանիքիս։ Երբ վաստակում ես քո գումարը, զգում ես, որ կայացած ես ու կարող ես հոգալ ծախսերդ,- նշեց նա ու ավելացրեց,- երբ գնացի ԱՄՆ, գումարս կորցրել էի ու աշխատանքի անցա ռեստորանում՝ որպես գանձապահ, հետո երաժշտական կենտրոնում՝ որպես կազմակերպիչ։ Էստեղ սովորում էի, հետո գնում էի ԱՄՆ՝ աշխատում, դասեր ստանում ու էլի վերադառնում։ ԱՄՆ-ում մի ամառվա ընթացքում բավականին մեծ գումար աշխատեցի։ Երբ վերադարձա, ասացի՝ պապ, ես մեքենա եմ ուզում։ Մերոնք զարմացել էին, որ ոչ մի ծանոթ չունենալով՝ կարողացել եմ այդքան գումար աշխատել»։

Դերասանուհու խոսքով՝ իր աշխատած գումարով փորձում է նվերներ մատուցել ընտանիքի անդամներին։ Ինչ վերաբերում է հոնորարների չափին՝ Լիլիթը թիվ չնշեց, միայն ասաց, որ աշխատում է միշտ գոհ լինել։

Դերասանուհին նշեց, որ մանկուց եղել է ուշադրության կենտրոնում և երբեմն ուզում է ստվերում մնալ. «Դա գուցե ոչ միայն արտաքինի, այլև էներգետիկայի շնորհիվ է»։ Ինչ վերաբերում է հակառակ սեռի հետ շփմանը՝ Լիլիթն ասաց, որ գեղեցիկ աղջիկների մոտ միշտ բարդություն է առաջանում այս հարցում: «Ուզում եմ ես ընտրեմ, ոչ թե ինձ ընտրեն,- ասաց նա ու հավելեց, որ միշտ չէ, որ իրեն ընտրում են արտաքինի համար,-սկզբում արտանքինը մեծ նշանակություն է ունենում, բայց հետո եթե շփվում են ինձ հետ, սկսում են այլ տեսանկյունից նայել։ Ես սիրում եմ կոմպլիմենտներ ոչ թե իմ արտաքինի, այլ անձի հետ կապված. «ինձ հետաքրիքիր է քեզ հետ»-ն ինձ համար ավելի մեծ կոմպլիմենտ է, քան «ինչ գեղեցիկ ես»-ը, որովհետև գեղեցկությունն անցողիկ է»։ Ըստ Լիլիթի՝ ավելի շատ հաճոյախոսություններ է լսում արտաքինի հետ կապված, քանի որ շատ քչերին է թույլ տալիս ճանաչել իրեն։

«Իմ կյանքում շփումներ եղել են՝ ինչ-որ թեմայի, կապող ինչ-որ բանի շուրջ, սակայն ես դեռ չեմ ընտրել ինչ–որ մեկին։ Ես ինձ համար իդեալական կերպար չեմ ստեղծել, կարծում եմ՝ եթե տեսնեմ այդ մարդուն, միանգամից կհասկանամ, որ նա է։ Միգուցե արտաքինն էլ իր նշանակությունն ունի, բայց ավելի կարևոր է հայացքը, պահելաձևը, քայլերը, աշխարհայացքը, ժեստերը, մտածելակերպը, վերաբերմունքը»,- ասաց նա։

Դերասանուհու խոսքով՝ շփման մեջ ինքն ազատ է, սակայն ունի իր սահմանները։ «Կա մի պատ, որից այն կողմ դեռ ոչ ոք չի անցել. այնտեղ ես լինում եմ իմ մտքերի հետ։ Մասնագիտության բերումով միշտ ինձնից են օգնություն խնդրում, և ես հաճույք եմ ստանում դրանից, իսկ ես ավելի փակ եմ։

Ըստ Լիլիթի՝ ինքն ազատ մարդ է, սակայն իր ազատությունն ունի սահմաններ. «Ինձ համար ազատությունը հոգեվիճակ է, դա այն է, երբ չունես բարդույթներ և չես խաբում. այն ես, ինչ կաս։ Իմ ազատությունն ունի իր սահմանները. ես երբեք չեմ ունենա մերկ ֆոտոշարք, որովհետև ազատ եմ»։ Ինչ վերաբերում է առօրյա տեսքին՝ դերասանուհին նշեց, որ չի սիրում բաց հագուստ։ «Կարծում եմ՝ փակ ավելի հետաքրքիր է, սկսում է աշխատել մարդու երևակայությունը։) Նախընտրում եմ հարմարավետ, ինչու ոչ՝ սպորտային հագուստ, քանի որ շատ եմ վազվզում»,- նշեց նա։

Անդրադառնալով պլաստիկ վիրահատություներին, որոնք վերագրում են իրեն՝ նա վստահեցրեց, որ վիրաբուժական միջամտությունների չի դիմել։ «Կարծում եմ՝ Հայաստանում բոլորին վերագրում են վիրահատություններ, որովհետև մեզ մոտ եթե ունես փոքր քիթ կամ հաստ շրթունքներ, անպայման մտածում են, որ վիրահատած է»,- եզրափակեց նա։

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Կարեն Դավթյանի

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia