Քեմբրիջում աղքատ գիտնականների և ուսանողների միջնադարյան գերեզմանոց են գտել
CultureՔեմբրնիջում հնագետները պեղել են երկրի միջնադարյան խոշորագույն գերեզմանոցներից մեկը (շուրջ մեկուկես հազար թաղում): Հետազոտողների կարծիքով՝ այնտեղ թաղում էին ամենից առաջ աղքատ գիտնականների և ուսանողների:
Պեղումների մասին հաղորդվում է Քեմբրիջի համալսարանի մամուլի տեղե կագրում:Կմախքները հայտնաբերել են Հովհան Աստվածաբանի քոլեջի տարածքում՝ աստվածաբանության ֆակուլտետի շենքի նորոգման ժամանակ:
Գերեզմանոցի գոյության մասին հայտնի է եղել տակավին 1950-ական թվականներին, սակայն դրա մեծության մասին հնագետներն իմացել են միայն այժմ:Շուրջ 1300 թաղումները վերագրվում են XIII – XV դարերին: Գերեզմանոցում թաղել են ամենից առաջ Հովհան Աստվածաբանի հիվանդանոցի հիվանդներին, որի շենքը մինչև 1511 թվականը կանգնած է եղել գերեզմանատան դիմաց:
Հայտնաբերված աճյունների ճնող մեծամամասնությունը թաղվել է առանց դագաղի և նույնիսկ առանց պատանքի: Բացի դրանից, գերեզմանոցի տարածքում գրեթե չեն եղել կանանց և երեխաների ոսկորներ: Ամենայն հավանականությամբ, այնտեղ թաղել են աղքատ ուսանողների և գիտնականների (հանգուցյալների մեծամասնության տարիքը կազմում է 25 - 45):