Ճամբարակում «Նիսան»-ը բախվել է ավտոկայարանի պատին
SocietyՃամբարակ քաղաքի Գարդմանի, Ազատամարտիկների և Սեպտեմբերի 21-ի փողոցների խաչմերուկում ապրիլի 1-ին` ժամը 23.00-ի սահմաններում, «Նիսան Պրիմերա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ավտոկայարանի պատին, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: