Հաղորդավարուհին չկարողացավ զսպել արցունքները, երբ լսեց, թե ինչ է անում այս ուսուցչուհին իր աշակերտների համար (տեսանյութ)
TVBlog.1in.am-ը գրում է.
Իր հայտնի թոք-շոում հաղորդավար Էլլեն Դեջեներեսը հաճախ է մարդանց տալիս նվերներ ու մրցանակներ հովանավորների օգնությամբ:
Շոուի հաղորդումներից մեկի ժամանակ հրավիրել էր ցածր դասարանների ուսուցչուհի Սոնյա Ռոմերոն, որը աշխատում է Նյու Մեքսիկոյում՝ Ալբուկերկերում:
Քաղաքում շատ են անապահով ընտանիքների երեխաները, որոնք չեն ստանում համապատասխան խնամք: Շատերի համար մեծ խնդիր է աղքատությունը:
Ուսուցչուհին կրթության հարցին մոտենում է ոչ միայն գործնական տեսանկյունից, այլև անկեղծորեն սիրում ու հոգ է տանում իր ամեն մի աշակերտի մասին:
Դասից առաջ նա նախ՝ հարցնում է երեխաներին՝ արդյոք բոլորն են հաց կերել, արդյոք հարկավո՞ր չէ նրանից մեկին լվանալ ատամները կամ սանրել մազերը կամ գնել որևէ հագուստ:
Նա անգամ որդեգրել է երկու աշակերտի, որոնց պետք է ուղարկեին մանկատուն: Այդ անհավանական պատմությունը ստիպեց լացել հաղորդավարուհուն ու հանդիսատեսին:
Սա Սոնյան է, որը իր ամբողջ կյանքը նվիրել է ոչ միայն երեխաների դաստիարակությանը, այլև հոգ է տանում ու դաստիարակում նրանց
Տեսանյութը, որտեղ աշակերտները պատմում են այն մասին, թե ինչպես են շնորհակալ իրենց ուսուցչուհուն, հուզեց բոլորին:
Հաղորդավարուհին կնոջը տվեց երկու չեք՝ յուրաքանչյուրը 10 հազար դոլար, որպեսզի նա մեկը ծախսի իր վրա, երկրորդը՝ երեխաների
Այս աշխարհին հարկավոր են այնպիսի ուսուցիչներ, ինչպիսին այս ամերիկուհին է: