Հանրապետությունում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ
SocietyՀանրապետության տարածքում ապրիլի 3-ի գիշերը և առավոտյան ժամերին` առավելապես հյուսիսային շրջաններում, 4-ին և 5-ի գիշերը` շրջանների զգալի մասում, ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 4-ին` լեռնային շրջաններում՝ ձյուն: Ապրիլի 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՏԿԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայությունից, օդի ջերմաստիճանը ապրիլի 4-ի ցերեկը և 5-ի գիշերը կնվազի 5-6 աստիճանով, 5-ի ցերեկը կբարձրանա 3-4աստիճանով, 6-7-ը ևս 2-4 աստիճանով: Քամին արևմտյան` 3-8 մ/վրկ արագությամբ:
Երևանում ապրիլի 3-ի գիշերը և առավոտյան, 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Ապրիլի 3-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում կգրանցվի +20 աստիճան, ապրիլի 4-ին` +14, ապրիլի 5-ին`+18, ապրիլի 6-ին` +20, ապրիլի 7-ին` +22 աստիճան: