Աբովյանում «Հունդա»-ի և «ԲՄՎ»-ի բախումից մեկ մարդ է տուժել
SocietyԱբովյան քաղաքի Երևանյան փողոցում` զինկոմիսարիատի դիմաց, ապրիլի 1-ին` ժամը 12.00-ին սահմաններում, իրար են բախվել «Հունդաի» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ: «Հունդաի»-ի ուղևորուհին տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, կատարվում է քննություն: