Առնվազն 17 մարդ Է զոհվել Աֆղանստանում իրականացված պայթյունի հետեւանքով
SocietyԱռնվազն 17 մարդ զոհվել, եւս տասը վերքեր են ստացել Աֆղանստանի արեւելքի Հոսթ նահանգում իրականացված պայթյունի հետեւանքով:
Պայթյունը տեղի Է ունեցել նահանգի վարչական կենտրոնում՝ Մաթուն քաղաքում: Khaama գործակալության տվյալներով՝ տուժածները խաղաղ բնակիչներ Էին, որոնք հավաքվել Էին տեղական իշխանության դեմ բողոքի ցույցի:
Anadolu գործակալությունը նշել Է 60 վիրավորների մասին: Ենթադրվում Է, որ պայթյունն իրականացրել Է մահապարտ ահաբեկիչը:
Հաղորդվում Է, որ տուժածների թվում կարող Է լինել երկրի խորհրդարանի անդամ, Պաշտպանության կոմիտեի ղեկավար Համայուն Համայունը:
Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ առայժմ խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել միջադեպի պատասխանատվությունը: