Դոլարի փոխարժեքը աճել է 1.04 դրամով
EconomicsՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` ապրիլի 2-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 1.04 դրամով` կազմելով 472.37 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 4.94 դրամով և կազմել 511.34 դրամ: Ինչպես տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՌԴ ռուբլու փոխարժեքը աճել է 0.23 դրամով` կազմելով 8.31 դրամ։ Բրիտանական ֆու նտի փոխարժեքն աճել է 3.38 դրամով և կազմել 699.11 դրամ:
Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը ապրիլի 2-ին կազմել է 17 հազար 987.33 դրամ, արծաթի գինը՝ 251.55 դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 108.43 դրամ: