Հայաստանում սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր արտադրամաս է բացվել
SocietyՀայաստանում սպառազինության և ռազմական տեխնիկայի նոր արտադրամաս է բացվել, որի պաշտոնական բացմանը ապրիլի 2-ին մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը փաստել է, որ արտադրամասը հնարավորություն է ընձեռելու մանրազնին ուշադրություն դարձնել ազգային բանակի ամենակարևոր և մարտունակ ստորաբաժանումներից մեկի՝ ՀՕՊ զորատեսակի հատուկ սարքերի, սպառազինության և ռազմական տեխնիկայի նորոգման գործընթացի վրա: Բացի այդ` ստեղծվելու են նոր աշխատատեղեր` այդ կերպ նպաստելով նաև ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը:
Շրջելով ժամանակակից պահանջներին համապատասխանող նոր արտադրամասի տարածքում՝ պաշտպանության նախարարը ծանոթացել է շենքային պայմաններին, կատարված լայնածավալ աշխատանքներին, արտադրամասի տեխնիկական հագեցվածությանը, ինչպես նաև ոլորտի պատասխանատուների և մասնագետների հետ քննարկել է ընթացիկ ու հեռանկարային ծրագրերը: Ի նշանավորումն նոր արտադրամասի շահագործման և որպես գործնական հաջողությունների ամրապնդման խորհրդանիշ՝ արտադրամասի բակում հիմնվել է նաև եղևնիների փոքրիկ պուրակ:
Վերջին շրջանում զգալի աշխատանքներ են տարվում ՀՀ ռազմարդյունաբերության համալիրի զարգացման, զինված ուժերը հայրենական արտադրության զինտեխնիկայի և նորագույն սպառազինության նմուշներով համալրելու, ինչպես նաև առկա ռազմական տեխնիկայի ու սպառազինության հուսալի և անխափան գործարկումն ապահովելու ուղղությամբ: Օրեցօր ազգային բանակը համալրվում է նոր, ավելի որակյալ ու ժամանակակից ռազմատեխնիկական միջոցներով՝ բացառիկ մակարդակի վրա դնելով ՀՀ պաշտպանական կարողությունները: Ասվածի վկայություններից մեկն էլ վերջերս ԱԺ-ում ընդունված «ՌազմաÖ �դյունաբերական համալիրի մասին» օրինագիծն է, որը լուրջ նախադրյալներ է ստեղծելու այս ոլորտի զարգացման համար: