Արամ Հարությունյանը նշանակվել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ
SocietyՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի որոշմամբ` Արամ Հարությունյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ: Այս մասին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
ՀՀ կառավարությունն ապրիլի 2-ի նիստում հաստատել էր Կոտայքի մարզպետ Արամ Հարությունյանին` զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշման նախագիծը: