Yerevan, 20.March.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Futsal tournament Galaxy Champions League 2024 kicks off Unibank is now a regular partner of “Pan-Armenian intellectual movement” IDBank issued another tranche of dollar bonds Green Iphone on the best credit terms at green operator's stores UCOM Provided technical assistance to Shengavit administrative district AMD 9,808,684 to the "City of Smile" Charitable Foundation. The next beneficiary of "The Power of One Dram" is known Unibank offers a “Special” business loan with an interest rate of 8.5% per annum IDBank implements the next issue of nominal coupon bonds Flyone Armenia will start operating regular direct flights Yerevan-Moscow-Yerevan New movie channels in Ucom and good news for unity tariff subscribers


Հայ աստղերն ու աստղային մայրիկները. ասես քույրեր լինեն (լուսանկարներ)

Lifestyle

TV մոլ-ը գրում է.

Ցույց տվեք մի կնոջ, որը չի ցանկանում երիտասարդ երևալ: Բարեբախտաբար, վերջին բժշկա-կոսմետիկական նորամուծություններն այդ առումով լայն հնարավորություններ են ընձեռում, սակայն պատահում է նաև, երբ, ասենք, մայրն իր բնատուր հմայքով ու թարմությամբ ամենևին չի զիջում դստերը: Մայրության և գեղեցկության տոնի նախօրեին ներկայացնում ենք մի շարք ճանաչված կանանց և աղջիկների, որոնք իրենց մայրերին վստահորեն կարող են իբրև քույր ներկայանալ:

Իրոք որ, անվանի օպերային երգչուհի Արաքս Մանսուրյանին նայելով` դժվար է հավատալ, որ նա արդեն բոլորել է 60-ամյակը: Չես ասի նաև, որ նրա և ավագ դստեր` երգչուհի, ԱԺ պատգամավոր Շուշան Պետրոսյանի միջև տարիքային տարբերությունը 21 տարի է: «Մենք ասես ընկերուհիներ լինենք: Դրա հետ մեկտեղ մայրս եղել և մնում է կանացիության, ազնվականության, իմաստության չափանիշ: Մինչ օրս նրա թանկ խորհուրդներով եմ ապրում, որոնք առաջին հերթին ձևավորեցին ինձ որպես մարդու, որպես արժանապատիվ հայի»,- ասում է դուստրը:

Տիկին Արաքսից դուստրը նաև սովորել է լավ մայր լինել: «Նուրբ ու երբեմն ոչ երկրային թվացող մայրս անչափ ուժեղ ու լավատես էր,- ասում է Շուշանը, ապա, հիշելով 1990-ականների մութ ու ցուրտ տարիները, շարունակում,- առավոտները վաղ արթնանում էր, վառում վառարանը, նախաճաշ պատրաստում, տաք ջրով լցնում թերմոսները, տաքացնում շալերը, որ արթնանալուն պես բոլորիս փաթաթի, որ չմրսենք: Մեզնից բացի հոգ էր տանում նաև տատիս մասին, որին բերել էր մեզ մոտ: Մայրս երգով, կատակներով արթնացնում էր բոլորիս ու վազում կոնսերվատորիա` դասավանդելու, կամ օպերային թատրոն` փորձի: Ու երբ երեկոյան փայլում էր բեմում, թեև, ցավոք, քիչ ներկայացումներում էր երգում, երբեք չէիր ասի, թե այս նուրբ, փխրուն էակն ի՜նչ գերբնական ուժ ունի»,- ասում է դուստրը:

Սերիալային դերասանուհի Ալինա Մարտիրոսյանն ուրախ է, որ մորից` Ռիտա Տեր-Կարապետյանից, արտաքին ինչ-ինչ տվյալներ է ժառանգել` կազմվածքը, ճակատը, շրթունքները... «Հուսով եմ` նաև նրա նման երկար երիտասարդ կմնամ»,- ժպտում է դուստրը: Ի դեպ, շատերը, տեսնելով Ալինային մոր ընկերակցությամբ ու լսելով նրանց ազգակցական կապի մասին, տարակուսում են` չի՛ կարող պատահել... Հաճախ էլ հարցնում են` քույրե՞ր եք... Վերջերս, հոգնելով այդ հարցին պատասխանելուց, լուրջ դեմքով ասացի` ո՛չ, ես նրա մայրն եմ»,- ժպտում է Ալինան:

Նշենք, որ տիկին Ռիտան դստերից ընդամենը 19 տարով է մեծ: «Նա իմ ամենամտերիմ ընկերուհին է, ում հետ անմնացորդ կիսվում եմ: Նաև խորհրդակցում եմ որևէ նոր զգեստ հագնելիս և ընդհանրապես տեսքիս վերաբերյալ: Ի դեպ, այդ առումով նա ինձնից էլ քմահաճ է: Նաև նուրբ ճաշակ ունի. մասնագիտությամբ երաժիշտ և պարուհի է, թեև այժմ մատնահարդար է աշխատում»,- ասում է դերասանուհին:

Մոր արժանիքներից Ալինան նշում է նաև հնարամտությունն ու հումորը: «Հիշում եմ` երբ դեռ փոքր էի, կույր աղիի վիրահատությունից հետո նա էր ինձ հիվանդանոցում խնամում: Ու երբ պետքարան ուզեցի, նա ձեռքս բռնած ուղեկցեց դեպի մոտակա սանհանգույցը, որը, ինչպես պարզվեց, տղամարդկանց էր: Ասացի` չեմ մտնի` դռան վրա տաբատով մարդ է նկարված: Մայրս էլ, իրեն չկորցնելով, ասաց. «Ոչինչ, մենք էլ ենք տաբատ հագնում»: Ապա խոստովանեց` ես արդեն երկու օր է` այստեղ եմ մտնում... Այնքան ծիծաղեցի, քիչ էր մնում կարերս բացվեին»,- կրկին ծիծաղելով պատմեց Ալինան:

Հաղորդավարուհի և դերասանուհի Դիանա Մալենկոյի և նրա մոր` Գայանե Աթաբեկովա-Մալենկոյի միջև տարիքային տարբերությունը 24 տարի է: «Այնուամենայնիվ, երբ ես ու քույրս մորս հետ քայլում ենք փողոցում, ասես 3 քույր լինենք: Բացի այդ, ավելի շատ մեզ միավորում են ընկերական, քան ծնող ու դուստր հարաբերությունները: Ես մորիցս գաղտնիքներ չունեմ, նա իմ օգնականն է թե՛ կենցաղում, թե՛ ընդհանրապես կյանքում: Մայրս (մասնագիտությամբ համակարգչային մոնտաժող է - հեղ.) ինձ անընդհատ խորհուրդ է տալիս, որ չսպառեմ ինձ և հետևեմ առողջությանս: Ցավոք, վերջին խորհրդին այնքան էլ չի հաջողվում հետևել, բայց մնացած բոլոր հարցերում հետևողական եմ»,- ասում է Դիանան:

Հաղորդավարուհու խոսքով` տնեցիները մայրիկին «երկաթե լեդի» են անվանում, ընդ որում, նա այդպիսին է բառի բուն իմաստով: «Չնայած նուրբ արտաքինին` չգիտես ինչպես նրան անընդհատ «հաջողվում» է երկաթե իրեր կոտրել` խոհանոցի պարագաներ, կենցաղային սարքավորումներ... Իսկ երբ մի անգամ նա ոչ միտումնավոր երկաթե դուռը կոտրելով բացեց, հայրս եզրակացրեց. «Գայանեից պետք է զգուշանալ...»,- ժպտում է Դիանան:

Թեև սերիալային դերասանուհի Լիկա Սալմանյանին իր մորից` Նատալի Կոռնիենկոյից, հարյուրավոր կիլոմետրեր են բաժանում, սակայն դա չի խանգարում նրանց շարունակել մտերմությունը, որը բնորոշ է ոչ միայն մորն ու դստերը, այլև ընկերուհիներին կամ հարազատ քույրերին: «Մայրս ապրում է Ուկրաինայում (մասնագիտությամբ նկարչուհի է - հեղ.), բայց մտքով և հոգով միշտ միասին ենք` ես ամեն հարցով կիսվում եմ նրա հետ, նա իմ խորհրդատուն է և, իհարկե, պահապան հրեշտակը»,- ասում է Լիկան: Միակ բանը, որի համար մայրս մինչ օրս կշտամբում է դստերը, նրանց բաժանումն է: «Թեև մեծ դժվարությամբ, բայց ես ընտրեցի ծնողներիցս առանձին ապրելը (Լիկայի հայրն էլ ապրում է Սոչիում- հեղ.)` Հայաստանից հեռու չեմ կարող լինել: Միևնույն ժամանակ մեր բաժանումն աննկարագրելի ցավ է երկուսիս համար: «Հարազատ թշնամի» սերիալն ավարտվելուն պես մեկնելու եմ մորս մոտ և երկար ժամանակ նրա հետ եմ լինելու»,- ասում է Լիկան:

Մոր ու դստեր տարիքային տարբերությունը 19 տարի է: Լիկայի խոսքով` երբ Երևանում իր ծանոթներն առաջին անգամ տեսնում են նրա լուսանկարները, չեն հավատում, որ իր մայրն է: Բնականաբար, դերասանուհին իր արտաքին առանձնահատկությունների համար էլ մորն է պարտական: «Իհարկե, ուկրաինական գեներն իրենց գործն արել են, բայց, պետք է ասեմ, որ հայրս էլ շատ գեղեցիկ տղամարդ է»,- ասում է Լիկան:

Սերիալային դերասանուհի Տաթևիկ Ադումյանին մայրը` Մոնիկա Կարապետյանը, լույս աշխարհ է բերել 18 տարեկանում: «Նա հրաշալի մայր է` ժամանակին էական ձեռքբերումներ գրանցելով պարարվեստում (նա բալետի պարուհի էր, միջազգային մրցույթների դափնեկիր - հեղ.), թողել է բեմը և ամբողջապես նվիրվել իր երեխաների դաստիարակությանը,- ասում է դուստրը: - Իսկ այսօր ոչ միայն հրաշալի ծնող է, այլև իմ ամենամտերիմ ընկերուհին. մենք միմյանց մասին գիտենք ամեն ինչ»:

Դերասանուհին չի թաքցնում` այն ամենին, ինչին հասել է, նաև մոր շնորհիվ է: Տաթևիկի խոսքով` մայրն իր առաջին քննադատն է և առաջին ոգևորողը: «Միշտ հետևում եմ մորս խորհուրդներին, ինչի շնորհիվ էլ ամեն բան հաջողում եմ: Իսկ ամենից շատ գնահատում եմ այս խորհուրդը` միշտ առաջ գնա և ինչ էլ լինի կյանքում, չկոտրվես»,- ասում է դերասանուհին:

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the DiasporaNew Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange 2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyanIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker Armenia