ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն՝ նման Crocus-ում տեղի ունեցած հարձակմանը. ՀԴԲ տնօրեն
Международные новостиՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ում կարող է տեղի ունենալ ահաբեկչություն՝ նման մերձմոսկովյան Crocus City Hall համալիրում մարտին տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանը. այս մասին նախազգուշացրել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Քրիստոֆեր Ռեյը: Այս մասին նա հայտարարել է Սենատի հատկացումների հանձնաժողովի առջև լսումների ժամանակ, գրում է kommersant.ru-ն։
Նրա խոսքով՝ վերջին ժամանակահատվածում մի քանի ահաբեկչական կազմակերպություններ կոչ են արել հարձակումներ իրականացնել ամերիկացիների և նրանց դաշնակիցների դեմ:
«Մեր հիմնական մտահոգությունն այն է, որ անհատները կամ փոքր խմբերը «կոգեշնչվեն» Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններից՝ այստեղ հարձակումներ իրականացնելու համար: Բայց այժմ, բացի սրանից, աճող մտահոգություն է առաջացնում հնարավոր համակարգված հարձակումը՝ նման մարտին ռուսական Crocus City Hall-ում տեղի ունեցած հարձակմանը»,- նշել է նա:
Մարտի 22-ին զինված մարդիկ ներխուժել են Crocus City Hall և կրակ բացել։ Դրա հետևանքով զոհվել է 145, վիրավորվել՝ ավելի քան 500 մարդ, ահաբեկչության գործով կա 12 մեղադրյալ։