«Դալնի Վոստոկ» ձկնորսանավի զոհված նավաստիների ընտանիքները 1-ական միլիոն ռուբլի կստանան
ОбществоՍախալինի իշխանությունները մարզի պահուստային հիմնադրամից մեկական միլիոն ռուբլի կվճարեն «Դալնի Վոստոկ» ձկնորսանավի զոհված եւ 200 հազարական ռուբլի՝ փրկված նավաստիների ընտանիքներին, նավ, որը ջարասույզ Է եղել Օխոտի ծովում: Այդ մասին ապրիլի 3-ին ՌԻԱ Նովոստիին հայտնել Է տարածաշրջանի կառավարության ներկայացուցիչ Ալեքսեյ Բայանդինը:
«Դալնի Վոստոկ» ինքնավար մեծ ձկնորսանավն Օխոտի ծովի ջրատարածքում խորտակվել Է ապրիլի լույս 2-ի գիշերը Մագադանից 300 կիլոմետր հեռավորության վրա: Նավում, վերջին տվյալներով՝ եղել են 81 ռուսաստանցի եւ 51 օտարերկրացի:
Ուռկանանավում գտնվող 132 հոգուց 119-ը դուրս են բերվել ջրից (56-ը զոհվել են): Անհայտ Է մնում 13 ձկնորսների ճակատագիրը: Նախնական տվյալներով՝ անհայտ կորած կամ զոհված են համարվում չորս ուկրաինացի, Մյանմայի 18 քաղաքացի, 1 լատիշ եւ Վանուատուի 4 քաղաքացի: Մնացած զոհվածները կամ անհայտ կորածները ռուսաստանցիներ են: