Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին «Մերսեդես»-ն արգելափակվել է ձյան մեջ
ОбществоՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 3-ին` ժամը 06.37-ին, ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Գյումրի ավտոճանապարհի 62-րդ կմ-ին «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան տեղացող ձյան պատճառով չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ավտոմեքենան արգելափակվել է Մ7 միջպետական ավտոճանապարհի Գյումրի-Վանաձոր հատվածի մոտ 20-րդ կմ-ում ` Լուսաղբյուր գյուղի մոտ:
Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: