Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհն ամբողջովին մաքրվել է ժայռաբեկորներից
ОбществоՀՀ Սյունիքի մարզի Տաթև-Աղվանի-Կապան հանրապետական նշանակության ավտոճանապարհի 19-րդ կմ-ում փլուզված ժայռաբեկորները ապրիլի 3-ին` ժամը 15:30-ի դրությամբ, Գորիսի տարածաշրջանի ճանապարհաշինարարների ջանքերով մաքրվել են ճանապարհի երթևեկելի հատվածից: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, ճանապարհը երկկողմանի բաց է տրանսպորտային բոլոր միջոցների համար: