Սեյրան Օհանյանը բանակի մարտունակության ապահովման համատեքստում կարևորում է ՀՕՊ զորքերի դերը
ОбществоԶինված ուժերի հակաօդային պաշտպանության և ավիացիոն ստորաբաժանումներն այսօր ի զորու են դիմակայելու և հետ մղելու հակառակորդի օդային հարձակումները: Հայկական զինուժի հակաօդային պաշտպանության համակարգը օրնիբուն հսկում է ՀՀ օդային սահմանները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, զորատեսակի կատարելագործման ուղիների, կատարված աշխատանքների, խնդրահարույց հարց երի ու առաջիկա անելիքների քննարկմանն է նվիրված եղել ապրիլի 3-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացված խորհրդակցությունը:
Բացելով խորհրդակցությունը և ներկայացնելով օրակարգում տեղ գտած հարցերը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է ՀՕՊ զորքերի դերակատարումը ազգային բանակի մարտունակության ապահովման համատեքստում:Խորհրդակցության ընթացքում ՀՕՊ համակարգի ներկայիս վիճակի, 2014թ. մարտի 1-ից մինչև այս տարվա մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացված աշխատանքների, օդաչուական անձնակազմի մասնագիտական կարողությունների բարձրացմանն ուղղված ծրագրերի մասին հաշվետու զեկույցներով հանդես են եկել ԶՈւ մի շարք վարչությունների պետեր ու զորամասերի հրամանատարներ: Բանախոսները հանգամանալից անդրադարձել են մարտական հերթապահության, ենթակա ստորաբաժանումներում մարտական խնդիրների կատարման ու զորահավաքային պատրաստականության, անձնակազմի թռիչքային, պարաշյուտադեսանտային, ինժեներատեխնիկական պատրաստության, ռազմաավիացիոն տեխնիկայի շահագործման ու պահպանման հարցերին, այդ ուղղությամբ իրականացվող ընթացիկ և պլանային միջոցառումներին, ԶՈւ պատրաստության պլանի համաձայն անցկացված հանկարծակի ստուգումներին:
Առաջարկություններ են ներկայացվել հրատապ լուծում պահանջող խնդիրների, զինծառայողների և կուրսանտների սոցիալ-կենցաղային պայմանների առավել բարելավման վերաբերյալԱմփոփիչ զեկույցում ՀՀ ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ստեփան Գալստյանը փաստել է, որ հաշվետու ժամանակահատվածում ընդհանուր առմամբ պատշաճ կերպով իրականացվել են ԶՈւ պատրաստության պլանով նախատեսված բոլոր միջոցառումները և ենթակա ստորաբաժանումներն ունակ են կատարելու իրենց առջև դրված մարտական խնդիրները:
Խորհրդակցության ավարտին ի մի բերելով արծարծված հարցերը` ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հետագա անելիքների կազմակերպման և զորատեսակի մարտունակության առավել բարձրացման նպատակով տվել է համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ: