«Հռոմեական կայսրություն» ծրագրի շրջանակում Հայաստանում իրականացվում են նկարահանումներ
ОбществоԼուսանկարահանման աշխատանքներ իրականացնելու նպատակով ապրիլի 2-ից Հայաստանում է Շտուտգարտի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր Ալֆրեդ Զայլանդը` իր օգնական Հեննինգ Կրայտելի հետ: Ալֆրեդ Զայլանդը զբաղվում է պատմական վայրերի լուսանկարչությամբ և քարտեզագրությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, այցելության նպատակն է «Հռոմեական կայսրություն» ծրագրի շրջանակում իրականացնել նկարահանումներ հարավկովկասյան երկրներում: Հայաստանում նկարահանումներ կիրականացվեն Հայկաձորում, Նորշենում, Երերույքում, Գառնիում, Դվինում, Արտաշատում, Վաղարշապատում:
Նախատեսվում է լուսանկարների ցուցադրությունը Քյոլնի թանգարանում և պատկերագրքի հրատարակում: