Թուրքական ավտորիտարիզմի «ոստիկապետական» բաղադրիչը
АналитикаԵրկար քննարկումներից հետո Թուրքիայի խորհրդարանը համաձայնել է ոստիկանությանը նոր լիազորություններ ընձեռել: Ակնկալվում է, որ անվտանգության վիճահարույց նոր օրինագիծը հաստատվելու է նախագահ Էրդողանի կողմից:
http://www.bbc.com/news/world-europe-32129015
Թուրքիայի հասարակական կարգի վերաբերյալ նոր օրենքը սուր անհամաձայնությունների և վեճերի առիթ է հանդիսացել: Իշխող «Արդարություն և զարգացում» և «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունների օրենսդիրները վեճի են բռնկվել ոստիկանության լիազորությունները մեծացնելու վերաբերյալ քննարկումների ընթացքում:
Այն ընթացքում, ինչ Թուրքիայի խորհրդարանը պատրաստվում է առաջիկա ընտրություններին, օրակարգում գերիշխում է օրենսդրության նոր նախագիծը, որի վերաբերյալ կառավարությունն մեկնաբանում է որպես հասարակության անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող մի տարր: Ընդդիմության պնդմամբ, գրում է Financial Times պարբերականը, այն կարող է տանել դեպի «Ոստիկապետության»:
Բանավեճի քննարկումները սուր հակամարտությունների առիթ են հանդիսացել խորհրդարանում՝ մեկ շաբաթվա ընթացքում գրանցելով 3 սուր բախումներ: Այնուամենայնիվ, ըստ պառբերականի, քայլ առ քայլ «Արդարություն և զարգացում» կուսակցությունն օրենսդրությունը «բրդում է» առաջ:
http://www.ft.com/intl/cms/s/0/9ac14c3e-bcee-11e4-9902- 0144feab7de.html#axzz3W87XQ962.
Մասնավորապես՝ Daily Sabah-ը գրում է, որ օրինագծի ընդունման դեպքում այն կընդլայնի ոստիկանության լիազորությունները կասկածյալների որոնման և ձերբակալությունների գործառույթներում՝ առանց սպասելու դատական թույլտվության: Օրինագիծը նաև կմեծացնի հրազեն օգտագործելու հնարավորությունները և իրավունք կտա նշանակվող մարզպետներին որոշակի մարդկանց կամ հանցագործությունների հանդեպ անցկացնել հետաքննություն:
Նախատելով օրենսդրության ընդդիմախոսներին՝ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իրենց «պարտականությունն է, որպեսզի այդ օրենքները լինեն խորհրդարանում, այլ ոչ թե արգելափակեն դրանք: Այն միևնույն է ընդունվելու է»:
Այնուամենայնիվ, հասարակական լայն շրջանակների ներկայացուցիչներ դեմ են հանդես գալիս այդ օրինագծին, այդ թվում՝ թուրքական և միջազգային կազմակերպությունները, թուրք ազգայնականները և քուրդ ակտիվիստները: Նրանց բողոքներին ավելանում է առավել լայն զանգվածային դժգոհություններ առ այն, որ Էրդողանի Թուրքիայում ավտորիտարիզմը աճում է՝ կասկածի տակ դնելով երկրում օրենքի գերակայությունը:
«Այս օրինագծով վերջ կդրվի իշխանության տարանջատմանը. վարչակազմը կունենա դատական լիազորություններ»,- նշում է Թուրքիայի իրավաբանների պալատի ղեկավար Մեթին Ֆեյզիողլին: Ավելին՝ «Amnesty International», «Freedom House», «Human Rights Watch» կազմակերպությունները, Եվրոպայի Խորհրդի հետ միասին ևս իրենց մտահոգությունն են հայտնել օրինագծի վերաբերյալ:
«Ոստիկանության՝ հրազեն օգտագործելու, ցույցերի ժամանակ ուժ կիրառելու, առանց թույլտվության հետաքննություն անցկացնելու առնչությամբ լիազորությունների ցանկացած ընդլայնում առանց դատական ատյանների թույլտվության կմեծացնի մարդու իրավունքների խախտումների վտանգը», - գրում է Եվրոպայի Խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը: http://www.hurriyetdailynews.com/council-of-europes-human-rights-commissioner-urges-turkey-to-reconsider-security-bill.aspx?pageID=238&nID=78100&NewsCatID=339
Երկրի գլխավոր քրդական կուսակցությունը ևս նախազգուշացրել է, որ օրենսդրությունը կարող է «հրահրել» Թուրքիայի արյունոտ 30-ամյա Քրդական կոնֆլիկտն ավարտելու վերաբերյալ բանակցությունների ավարտը:
Հասմիկ Այվազյան