Սնանկության գործով կառավարիչը 12 հազ. դոլար կաշառք է պահանջել. հարուցվել է քրեական գործ
ОбществоՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ՍՊ ընկերության տնօրեն Սեյրան Կ.-ն հայտնել է, որ ՍՊ ընկերության վարկային պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակով բանկում գրավադրված անշարժ գույքերն աճուրդի եղանակով օտարելու գործընթացը երկարաձգելու և այդ կերպ` գրավադրված գույքը ձեռք բերելու հնարավորություն ընձեռելու դիմաց ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչը 2014 թվականի հոկտեմբերի 7-ին իրենից պահանջել է 10 հազ. ԱՄՆ դոլար կաշառք:
Բացի այդ, ՍՊ ընկերության հաշվապահական փաստաթղթերում առկա որոշակի խնդրով պայմանավորված` սնանկության գործով կառավարիչն իրենից նաև 2 հազ. ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել:
Ինչպես տեղեկացրին տեղեկացրին ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայությունից, պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի` Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Խաչատուր Խաչատրյանի նկատմամբ հարուցված և նախաքննությունն ավարտված քրեական գործի նյութերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 200-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցվել է նոր քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրամեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի`օրինական ուժի մեջ մտած դատավճռով: