«Սգացող մայրերը» և անմոռուկագույն մեխակները (լուսանկարներ)
ОбществоՎերջին օրերին դպրոցներն անմոռուկապատելու պատճառով լայն արշավ սկսվեց դպրոցի տնօրենների և ուսուցիչների դեմ:
Քննադատական հայտարարությամբ հանդես եկավ նույնիսկ քաղաքապետարանի համապատասխան աշխատակիցը: Բայց դպրոցների դառը փորձը, կարծես թե, ըստ պատշաճի չեն հաշվարկել թաղապետարանները:
Նկարներից մեկում պատկերված է Քանաքեռ-Զեյթուն համայնքի թաղապետարանը:
Այսօր նույնպես զավեշտալի իրադարձությունների շքերթը շարունակվում էր նույն տրամաբանությամբ:
Փորձելով ստեղծել սգավոր մայրերի իմիտացիա, մի խումբ կանայք անմոռուկե վզկապներով և անմոռուկագույն մեխակներով տարվել էին Ծիծեռնակաբերդ՝ ամենայն հավանականությամբ սգալու նպատակով:
Ի դեպ, կանայք և աղջիկները այնտեղ էին գնացել ոչ իրենց կամքով, այլ՝ համապատասխան մարմինների հրահանգի ներքո:
Ահա նկարները, իսկ մեկնաբանությունները թողնում ենք Ձեզ:
X