Ереван, 11.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


«Արդարությունը վերականգնելու գործում Կիպրոսն աջակցում է եղբայրական հայ ժողովրդին». Յանակիս Օմիրու

Կիպրոսի մայրաքաղաք Նիկոսիայում ապրիլի 3-ին բացվել է ցուցահանդես՝ նվիրված Հայոց ցեղասպանությանը: Ցուցահանդեսում բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն:

Գալուստ Սահակյանը բացման խոսքում նշել է, որ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի, աշխարհասփյուռ հայության և բարեկամ երկրների միասնական ջանքերով աշխարհի բազմաթիվ քաղաքներում իրականացվում են տարբեր միջոցառումներ: ԱԺ նախագահի խոսքով՝ այդ խորհրդանշական տարելիցին նվիրված միջոցառումները սոսկ հիշատակի միջոցառումներ չեն, այլ ընդգրկում են մի քանի ուղղություն, որոնց հանրագումարն է դարձել «Հիշում եմ և պահանջում» կարգախոսը: Այս կարգախոսը Հայոց ցեղասպանությունը և երբևէ իրագործված բոլոր ցեղասպանությունները դատապարտելու համամարդկային ուղերձ է: Գալուստ Սահակյանն իր խոսքում նշել է. «Պատահական չէ, որ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի հյուրընկալ հարկի ներքո հանդիսավոր բացվում է «Հայոց ցեղասպանության վկայությունները լուսանկարներում և վավերագրերում» խորագրով ցուցահանդեսը: Հայերի, պոնտացի հույների, ասորիների հանդեպ սառնասրտորեն իրականացված տեղահանության և բնաջնջման մեծ ողբերգությունը պատկերո ղ բացառիկ այս լուսանկարների ցուցադրման առաքելությունն է՝ վառ պահել հիշողության կանթեղը, հանրությանն ու հատկապես երիտասարդ սերնդին իրազեկել անցյալ դարասկզբին Օսմանյան կայսրության գործած սոսկալի ոճրագործությունների մասին: Որքան էլ տառապալից է ողբերգական այս իրադարձությունների վերհուշը, նույնքան պարտավորեցնող է «Այլևս երբեք»-ի պատգամը սերնդեսերունդ փոխանցելը: Այս ցուցահանդեսն ինքնին վկայում է այն մասին, որ որքան ժամանակ էլ անցնի, մենք հիշելու ենք ու պահանջելու, քանի որ մարդկության դեմ գործած ոճիրները վաղեմության ժամկետ չունեն»:

Այնուհետև Գալուստ Սահակյանն իր երախտագիտության խոսքն է ուղղել Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուին, Կիպրոսի հայ համայնքի ներկայացուցիչ, պատգամավոր Վարդգես Մահտեսյանին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրինությանը և բոլոր նրանց, ովքեր աջակցել են ցուցահանդեսի կազմակերպմանը:

Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Յանակիս Օմիրուն իր խոսքում նշել է. «Մարդկության դեմ իրականացված սարսափելի հանցագործությունները անտարբեր չեն թողել քաղաքակիրթ աշխարհին: Միջազգային մամուլը դեռ 19-րդ դարի վերջին տասնամյակում քննադատել է Թուրքիայի այդ պահվածքը: Այդ մասին վկայում են այս ցուցահանդեսում ներկայացված ֆրանսիական, իտալական, բրիտանական, ամերիկյան, ռուսական և կիպրական թերթերի հրապարակումները: Օսմանյան կայսրությունում աշխատող օտարերկրյա պաշտոնյաները այդ իրադարձությունների մասին տեղեկացրել են իրենց կառավարությ ուններին, որոնցից շատերն իրենց բողոքն են արտահայտել թուրքական իշխանություններին: Այդ մարդկանց վկայությունները, սարսափելի տեսարանները ներկայացնող լուսանկարները հետագայում հրապարակվեցին թերթերում կամ հուշագրություններում, դրանք այժմ արժեքավոր արխիվային նյութեր են և թուրքական սարսափելի բարբարոսությունների վառ ապացույցը»:

Պարոն Օմիրուն փաստել է նաև, որ Կիպրոսն անտարբեր չի եղել հայ ժողովրդի ողբերգության նկատմամբ: 1890 թվականից ի վեր թուրքական վայրագությունները նկարագրող բազմաթիվ հրապարակումներ պարբերաբար հրապարակվել են Կիպրոսի հունալեզու մամուլում: Այդ հրապարակումների մի մասը ներկայացված է ցուցահանդեսում: Ըստ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահի՝ հայ գաղթականները Կիպրոս են եկել 19-րդ դարի վերջում: Տասը հազարից ավելի հայ գաղթականներ հեշտությամբ ինտեգրվել են Կիպրոսի հասարակությանը և աստիճանաբար դարձել կիպրացի ժողովրդի անբաժանելի մասը: Կիպրոս ի Հանրապետության անկախության հռչակումից ի վեր հայկական կրոնական խումբը ներկայացված է եղել հունական համայնքային վեհաժողովում, իսկ 1965 թվականից՝ Ներկայացուցիչների պալատում: Այնուհետև Կիպրոսի խորհրդարանի ղեկավարը նշել է, որ Կիպրոսի Հանրապետությունն աջակցում է եղբայրական հայ ժողովրդին միջազգային հանրության կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և արդարությունը վերականգնելու գործում:

Նշենք, որ «Հայոց ցեղասպանության վկայությունները լուսանկարներում և վավերագրերում» ցուցահանդեսի նյութերը տրամադրվել են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից:

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?