ՀՀ է տեղափոխվել հետախուզման մեջ գտնվող 50, իսկ հանձնել են 17 անձ
Общество2014թ ստացվել է քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու 122 միջնորդություն, ուղարկվել է 271-ը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատախազության հաշվետվությունից:
Ներկայացված 91 հանձնման միջնորդությունից 36-ը բավարարվել է, 6-ը մերժվել է, 49-ը քննարկման փուլում է, բավարարվել է նաև նախկինում ներկայացված 11 միջնորդություն: Ստացված 22 միջնորդությունից բավարարվել է 7-ը, հիմնականում քաղաքացիության հիմքով մերժվել է 5 միջնորդություն, 9-ը ուղարկվել է ՀՀ արդարադատության նախարարություն, իսկ 1-ը քննարկման փուլում է:
2014թ Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերվել է օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից հետախուզվող 208 (2013թ.` 222) անձ, որոնցից 182-ը հետախուզվել է ԱՊՀ մասնակից-պետությունների, 8-ը` Լեհաստանի, 4-ԱՄԷ-ի, 4-ը` Վրաստանի, 2-ը` ԱՄՆ-ի, 2-ը` Չեխիայի, 2-ը` Թուրքիայի, 1-ական հետախուզվող` Գերմանիայի, Լիբանանի, Քուվեյթի և ԻԻՀ-ի իրավապահ մարմինների կողմից: ՀՀ-ից հանձնման են ենթարկվել 17 (2013թ.` 10) անձ, որոնցից 4-ը` ՌԴ, 2-ական` ԻԻՀ, Վրաստան, 1-ը` Շվեդիա, 1-ական` Հարավային Կորեա և Թուրքիա: 2014 թվականին ՀՀ է տեղափոխվել ՀՀ իրավապահ մարմինների կողմից հետախուզվող 50 (2013թ.` 61) անձ, որոնցից 40-ը` ՌԴ-ից, 3-ը` Վրաստանից, 2-ը` Ղազախստանից, 1-ական` Հունաստանից, Ավստրիայից, Բելգիայից, Գերմանիայից և Բելառուսից:
Նշենք, որ 2014թ ՀՀ դատախազությունը դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն է իրականացվել 34,373 նյութի նախապատրաստման, 19,675՝ քրեական գործի հետաքննության և նախաքննության նկատմամբ:: Դատախազների կողմից վերացվել է հետաքննության և նախաքննության մարմինների կողմից կայացված 1,413 (2013թ.` 808) որոշում: Դատախազների կողմից քրեական գործերով դատական ակտերի դեմ բերվել է 308 վերաքննիչ և 97 վճռաբեկ բողոք: Ընդ որում, 308 վերաքննիչ բողոքից բավարարվել է 59-ը, իսկ 97 վճռաբեկ բողոքից` 11-ը: ՀՀ դատախազության կողմից պետական շահերի պաշտպանության մասով հարուցվել է 227 հայց, որոնցից դատարանի կողմից քննության է առնվել 166-ը, բավարարվել է 147-ը: