Չինաստանում ավտոբուսն ընկել է անդունդը. զոհվել է 21 մարդ
ОбществоՉինաստանի Բիցզե քաղաքի մոտ (Գույչժոու նահանգ) ավտոբուսն ընկել է զառիթափից եւ ընկել չորացած գետի հունի մեջ։ «Սինհուա» գործակալության փոխանցմամբ՝ վթարի հետեւանքով զոհվել 21 մարդ։
Ողբերգությունը տեղի է ունեցել ապրիլի 4-ի երեկոյան։ Նախնական տվյալներով, վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, որի հետեւանքով ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ ընկել անդունդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։