«Ժամանակ». Մոսկվան Երեւանին կստիպի հրաժարվել Թեհրանի առաջարկից
Экономика«Ժամանակ» թերթը զրուցել է ուկրաինացի հրապարակախոս, վերլուծաբան Վիտալի Պորտնիկովի հետ. Իրանական գազը Եվրոպա ի՞նչ հնարավոր ուղղություններով կարող է մատակարարվել:
Աշխարհագրական տեսանկյունից հարմար է Հայաստան-Վրաստան-Սեւ ծով ճանապարհը: Դա հնարավոր հեռանկար համարո՞ւմ եք, Արեւմուտքը դրա վրա «խաղադրույք» կկատարի՞:Իրանը գազը կարող է մատակարարել Թուրքիայի միջոցով, եւ ես կարծում եմ, որ հենց այդպես էլ կլինի: Այսինքն՝ կլինի երկու մրցակցային ճանապարհ Թուրքիայի միջոցով:
Դժվար թե այդ ճանապարհն անցնի Հայաստանով ու Վրաստանով՝ ճիշտն ասած: Այդ երկու երկրներում Ռուսաստանը հնարավորություն ունի կանգնեցնելու նման նախագծերի իրականացումը: Հայաստանում՝ հաստատ:Իսկ ինչո՞ւ եք կարծում, որ Ռուսաստանը թույլ չի տա Հայաստանով անցկացնել գազը:
Որովհետեւ Ռուսաստանը ծայրաստիճան հետաքրքրված չէ իրանական գազի՝ եվրոպական շուկա հասցնելու հեռանկարով: Ռուսաստանն այս պարագայում կգործի այնպես, ինչպես գործեց, երբ Հայաստանը փորձեց Ասոցացման համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ: ՀՀ ղեկավարությունն ուղղակի ստիպված կլինի հրաժարվել Թեհրանի առաջարկից, եթե այն, իհարկե, լինի: Հայ-ռուսական համագործակցության փորձից էլ Եվրոպան այդ տարբերակն իրատեսական չի դիտարկի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: