Գորիս-Կապան ավտոճանապարհի երթևեկությունը որոշ ժամանակով կդադարեցվի
ОбществоՃանապարհի բարեկարգման աշխատանքներ կատարելու կապակցությամբ ապրիլի 7-ին` ժամը 13:00-ին, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի 294-295-րդ կմ հատվածում կկատարվեն պայթեցման աշխատանքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայությունից, այդ հատվածում շուրջ 30 րոպեով կդադարեցվի երթևեկությունը տրանսպորտային բոլոր միջոցների համար:
Պայթեցման աշխատանքների ավարտից հետո Կապանի ճանապարհաշինական ընկերության աշխատակիցները կկատարեն ճանապարհի մաքրման աշխատանքներ: