Կալանավորվել է խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ մեղադրվող ՀԿԳ ավագ քննիչը
ОбществоՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի մարզային ստորաբաժանման հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արմեն Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով: Ինչպես տեղեկացրին ՀՔԾ լրատվական ծառայությունից, Արմեն Ս.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, 2014թ. ապրիլի վերջին զբաղեցնելով ՀՀ ոստիկանության նախկին ՔԳՎ մարզային քննչական բաժնի ՀԿԳ ավագ քննիչի պաշտոնը` իր վարույթում քննվոÕ ² քրեական գործով նախաքննությունն իրականացնելիս կասկածյալներ Կարապետ Մ.-ի և Ռոբերտ Մ.-ի օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություն կատարելու, այն է՝ նրանց չկալանավորելու, այլ ստորագրությունը որպես խափանման միջոց ընտրելու համար վերջիններիս ընկերոջ հոր՝ Պետրոս Ս.-ի միջոցով նրանց ծնողներից՝ Սամվել Մ.-ից և Մերուժան Պ.-ից, 2014թ. ապրիլի 22-ին պահանջել է խոշոր չափերով՝ 826 հազար ՀՀ դրամին համարժեք 2 հազար ԱՄՆ դոլար կաշառք, որի մի մասը վերջիններիցս ստացել է:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 38-312-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել նաև քաղաքացի Պետրոս Ս.-ին այն բանի համար, որ նա քաղաքացիներ Սամվել Մ.-ին և Մերուժան Պ.-ին դրդել է պաշտոնատար անձ հանդիսացող, ՀԿԳ ավագ քննիչ Արմեն Ս.-ին տալ խոշոր չափերով՝ 2 հազար ԱՄՆ դոլար կաշառք:
ՀՀ քննչական կոմիտեի մարզային ստորաբաժանման հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Արմեն Ս.-ի և քաղաքացի Պետրոս Ս.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Նախաքննությունը շարունակվում է: