Ереван, 11.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Վարչապետը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել անավարտ շենք- շինությունների խնդիրը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում ապրիլի 7-ին քննարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության 2014թ. իրականացված աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ՀՀ ԿԱ պետգույքի վարչության պետ Արման Սահակյանը զեկուցել է, որ 2014թ. ընթացքում վարչության կողմից պետական գույքի հաշվառման գրանցամատյանում հաշվառվել է 7455 անվանում անշարժ գույք, այդ թվում 14-ը՝ այլ երկրներում, 3-ը՝ ԼՂՀ-ում:

Գրանցամատյանում հաշվառվել է 380 իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական բաժնեմասը (ընդհանուր պետական մասնակցության չափը կազմել է 119235334.3 հազար դրամ), ինչպես նաև դրանց գույքի կազմում ընդգրկված 1923 անվանում անշարժ գույք (ընդհանուր մակերեսը՝ 1388385.28 քառակուսի մետր): Պետական կառավարչական և պետական այլ հիմնարկների հաշվեկշռում հաշվառված են 5887 անվանում ոչ նյութական ակտիվներ, 2841 տրանսպորտային միջոցներ և 12 ջրատար, ինչպես նաև 7007.4 կմ երկարությամբ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներ, որից՝ միջպետական նշանակության 1686.5 կմ, հանրապետական նշանակության` 3572.1 կմ և մարզային նշանակության` 1748.8 կմ: Արման Սահակյանը ներկայացրել է նաև տեղեկատվություն պետական գույքի մասնավորեցումից, օտարումից և վարձակալությունից ստացված միջոցների վերաբերյալ: Ըստ այդմ, անցած տարի պետական գույքի մասնավորեցումից ստացված միջոցները կազմել են 178.352.0 հազար ՀՀ դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 144.150.0 հազար ՀՀ դրամ, իսկ համապատասխան համայնքային բյուջեներ՝ 34.202.0 հազար ՀՀ դրամ: 2014թ. պետական գույքի օտարումից ստացված մուտքերն ունեն հետևյալ տեսքը. գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 1.665.604.0 հազար ՀՀ դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 1.488.783.0 հ ազար ՀՀ դրամ, իսկ համապատասխան համայնքային բյուջեներ՝ 176.821.0 հազար ՀՀ դրամ: Վարչության կողմից կնքված ոչ բնակելի տարածքների վարձակալության պայմանագրերի հիման վրա 2014 թվականին ՀՀ պետական բյուջե փաստացի մուտքագրվել է 277.546.8 հազար ՀՀ դրամ՝ նախատեսված 249.000.0 հազար ՀՀ դրամի փոխարեն:

ՀՀ պետական սեփականություն հանդիսացող շենքերի և շինությունների տանիքներին ու ձեղնահարկերում կապի սարքավորումների տեղակայման և սպասարկման վարձակալության պայմանագրերի հիման վրա 2014թ. փաստացի մուտքագրվել է 4.414.4 հազար ՀՀ դրամ, որից ՀՀ պետական բյուջե է փոխանցվել 937.8 հա զար ՀՀ դրամ, իսկ համապատասխան ՊՈԱԿ-ների բյուջեներ՝ 3.476.6 հազար ՀՀ դրամ: Պետական սեփականություն համարվող հողերի կադաստրային արժեքի վճարումից մուտքերը կազմել են 57.465.0 հազար ՀՀ դրամ: Վերը նշված հոդվածներով պետական բյուջեի մուտքերը կազմել են 1.968.882.6 հազար ՀՀ դրամ, համայնքային բյուջեներ է փոխանցվել 211.023.0 հազար ՀՀ դրամ:Պետգույքի վարչության պետը նշել է, որ հաշվետու տարում մասնավորեցման և օտարման պայմանագրերով պարտավորություններ է ստանձնել 25 գնորդ, որոնց կողմից ստանձնած ներդրումային պարտավորությունները կազմել են 10 757 050 հազար ՀՀ դրամ և 4 270 հազար ԱՄՆ դոլար, իսկ սոցիալական երաշխիքների ապահովման մասով նախատեսվել է ապահովել 47 աշխատատեղ:

Վարչության կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքներով՝ 2014թ. ընթացքում պայմանագրային պարտավորությունները կատարվել են 12 գնորդի կողմից, որոնց ներդրումները կազմել են 434 859 737 ՀՀ դրամ և 3 083 932 ԱՄՆ դոլար, իսկ սոցիալա կան երաշխիքների ապահովման մասով՝ ստեղծվել է 28 աշխատատեղ): Հաշվետու ժամանակաշրջանում նախատեսված պայմանագրային պարտավորությունները չեն կատարվել (կամ թերակատարվել են) 4 գնորդի կողմից, որոնց չկատարած ներդրումները կազմել են 63.5 մլն ՀՀ դրամ:Արման Սահակյանը հայտնել է, որ ճշգրտվել է մինչև 50 տոկոս պետական բաժնեմաս ունեցող ընկերությունների ցանկը, իրականացվել է դրանց արտադրական հնարավորությունների և գործունեության հեռանկարների վերլուծություն, և, հաշվի առնելով համապատասխան պետական կառավարման լիազորված մարմինների դիրքորոշումը, ներկայացվել են մի շարք առաջարկություններ, այդ թվում՝ մշակվել և ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվել «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» ՍՊԸ-ում և «Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարան» կրթահամալիր» ՓԲԸ-ում պետական բաժնեմասի կառավարման՝ պետության կողմից լիազորված ներկայացուցիչներին վերաբերող ընթացակարգերը կիրառելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Նշված երկու ընկերությունների պետական բաժնեմասի արդյունավետ տնօրինման վերաբերյալ առաջարկություններ ստանալու նպատակով դիմվել է ՀՀ առողջապահության և ՀՀ կրթության և գիտության նախարարություններ:Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ամփոփելով պետական կույքի կառավարման վարչության հաշվետվությունը, անդրադարձել է 2015թ. անելիքներին, գերակա խնդիրներին և դրանց կատարման ընթացքին: Կառավարության ղեկավարը պետգույքի կառավարման վարչությանը հանձնարարել է ուշադրության կենտրոնում պահել նաև անավարտ շենք-շինությունների խնդիրը և լուծում գտնել դրանք ավարտին հասցնելու համար:

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?