Հայ աշակերտները և ուսանողները հնարավորություն կունենան սովորելու աշխարհի լավագույն կրթօջախներում
ОбществоՀայաստան են ժամանել Միացյալ Թագավորությունում, ԱՄՆ-ում, Իտալիայում, Ֆրանսիայում, Թայլանդում և Հայաստանում գործող 10 միջազգային միջնակարգ և ավագ դպրոցների, համալսարանների ներկայացուցիչներ: Ապրիլի 10-ին և 11-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կայանալիք կրթական ցուցահանդեսի ժամանակ նրանք հայ աշակերտներն ու ուսանողներին կծանոթացնեն արտերկրում ուսանելու և առկա կրթաթոշակների հնարավորությունների մասին:
«Գլոբալ բրիջ» ուսումնական կենտրոնի կազմակերպած կրթական ցուցահանդեսին մասնակցում են UWC Դիլիջանի դպրոցը, Բոստոնի «Քեթս աքադեմի», Միացյալ Թագավորության «Քեթս քոլեջ», «Սթադի գրուփ», Թայլանդի «Ռիջենթս դպրոց» ուսումնական հաստատությունները, Միացյալ Նահանգների Օրեգոնի պետական համալսարանը, Հայաստանում ամերիկյան համալսարանը, Սթերլինգի համալսարանը և մի շարք այլ հատնի կրթօջախներ:
Կրթաթոշակաների մրցույթներն անց են կացվում ապրիլ-մայիսին, իսկ կրթաթոշակները տրվում են Ջի Սի Էս Ի (GCSE), Էյ լեվել (A-level), Ամերիկյան ավագ դպրոց (American High School) և Միջազգային բակալավրիատ (IB) ծրագրերով սովորելու համար:
Այս ծրագրերն ավարտած դպրոցականները նախկինում ընդունվել են աշխարհի լավագույն համալսարանները, ինչպիսիք են Լոնդոնի համալսարանական քոլեջը (UCL), Տորոնտոյի համալսարանը, Քեմբրիջի համալսարանը և այլն: