ԵԽԽՎ զեկուցողն անսպասելիորեն հետաձգել է ծրագրված այցը Բաքու
ОбществоԱդրբեջանի գծով ԵԽԽՎ համազեկուցող Պեդրո Ագրամունտը անսպասելիորեն հետաձգել է ծագրված այցը Բաքու:
Այս մասին հայտնում է Twitter-ում ԵԽԽՎ-ի պաշտոնական էջը:
«Ադրբեջանի գծով ԵԽԽՎ համազեկուցող Պեդրո Արգարմունտի ապրիլի 8-9-ը Բաքու ծրագրած այցը չնախատեսված հանգամանքների պատճառով հետաձգվել է», -նշված է Twitter-ում:
Պ.Ագրամունտի Բաքու այցի նպատակը հանդիսանում էր ԵԽԽՎ իրավական հարցերով եւ մարդու իրավունքների գծով կոմիտեի համար Ադրբեջանում մարդու իրավունքների պաշտպանության թեմայով զեկույցի կազմումը: