«ՀԱՊԿ-ն միասնական պետստանդարտներ է մշակում զենքի և ռազմական տեխնիկայի համար». Ռոգոզին
ОбществоՀավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրներում մշակում են սպառազինությունների միասնական պետական ստանդարտներ,- ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում այս մասին հայտնել է ՌԴ-ի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը: Նրա խոսքով՝ որոշում է ընդունվել ստեղծել ՀԱՊԿ-ում պաշտպանական-արդյունաբերական համագործակցության պատասխանատուների խորհուրդ՝ փոխվարչ ապետերի մակարդակով: «Այն, ըստ երևույթին, կգլխավորեմ ես: Խորհրդի առաջին նիստը պետք է կայանա մայիսի վերջին»,- նշել է փոխվարչապետը:
«Առաջին որոշումը, որը մենք կընդունենք, ամենից առաջ, սպառազինությունների և ռազմական տեխնիկայի ստանդարտացման որոշումն է: Այսինքն՝ մենք պետք է մշակենք միասնական ստանդարտներ, միասնական դասակարգման կոդեր, որպեսզի ավելի հեշտ ապահովենք այն տեխնիկայի նորոգապիտանիությունը, որը շահագործվում է ՀԱՊԿ-ի շրջանակներում, այդ առումով ապահովենք նորմալ գնային քաղաքականություն»,- պարզաբանել է նա:
Ռոգոզինը ճշտել է, որ խոսքը վերաբերում է ոչ այնքան ռազմական տեխնիկայի արտադրությանը, որքան միասնական պետստանդարտների ստեղծմանը: «Բայց հաջորդ փուլում, կարծում եմ, ՀԱՊԿ-ի երկրների ձեռնարկություններում մենք կտեղաբաշխենք պատվերներ այն տեխնիկայի հետագա արդիականացման համար, որը մենք մատակարարում ենք»,- հավելել է նա: