Մալերի «Ողբերգական» սիմֆոնիան կհնչի Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին
КультураԱլ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ապրիլի 8-ին հանդես կգա Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգով։
Ինչպես տեղեկացնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից, ծրագրում կնչի Գուստավ Մալերի Սիմֆոնիա թիվ 6 «Ողբերգական» ստեղծագործությունը:
Որպես դիրիժոր հանդես կգա ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։Մալերի «Ողբերգական» սիմֆոնիան հայաստանյան հանդիսատեսին կներկայացվի առաջին անգամ։