Ոստիկանությունն անցած մեկ օրում բացահայտել է գողության 6 դեպք
ОбществоՀանրապետությունում անցած 1 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 3 պատահարի հետևանքով զոհվել է 1 մարդ, 2-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, ապրիլի 7-ից 8-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպքից բացահատվել է 8-ը: Բացահայտվել է գողության 6, խարդախության 5, կողոպուտի, յուրացման և համակարգչային հանցագործության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 1 դեպք: