Ереван, 11.Октябрь.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Глава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близко Рост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБР Трамп: США больше не намерены вести торговлю с Испанией Артем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си Цзиньпиня «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой» Пакистанский самолет пропал с радаров над Аравийским морем Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета «Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей Лихачёв Армения заинтересована в полноценном участии в ЕАЭС: Пашинян На автодороге Ереван-Севан произошел камнепад


Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները քննարկել են ռազմատեխնիկական համգործակցությանն առնչվող հարցեր

Անհայտ զինվորի հուշարձանին՝ Անմար կրակի մոտ ծաղկեպսակի զետեղումով և Մեծ Հայրենական պատերազմում զոհվածներին հարգանքի տուրք մատուցելով` ապրիլի 8-ին մեկնարկել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի՝ Ռուսաստան պաշտոնական այցելության երկրորդ օրը: Ինչպես տեղեկացրին ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, ՌԴ ԱԳՆ ընդունելությունների տանը տեղի է ունեցեÕ ¬ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի առանձնազրույցը, որն այնուհետև շարունակվել է պատվիրակությունների մասնակցությամբ՝ ընդլայնված ձևաչափով:

Էդվարդ Նալբանդյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինի` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու նպատակով Երևան կատարելիք այցի նախապատրաստական աշխատանքները:

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկու երկրների ղեկավարների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքի շուրջ։ Նախարարները, անդրադառնալով հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների հետագա ամրապնդման նպատակով ձեռնարկվելիք համատեղ քայլերին, գոհունակությամբ նշել են, որ հայ-ռուսաստանյան համագործակցությունը վերընթաց զարգացում է ապրում:

Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարները քննարկել են երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև փոխգործակցությունը, Ա ԳՆ-ների միջև անցկացվող պարբերական խորհրդատվությունների օրակարգը: Ուշադրության կենտրոնում են եղել ՄԱԿ, ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ, ԵԱՀԿ, ԵԽ, ՍԾՏՀԿ և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն առնչվող հարցեր։

Նախարարներ Նալբանդյանն ու Լավրովն անդրադարձել են երկկողմ իրավապայմանագրային դաշտի ընդլայնման ուղղությամբ տարվող աշխատանքներին։

Բանակցությունների օրակարգում են եղել ռազմական և ռազմատեխնիկական փոխգործակցության հարցերը։

Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը, անդրադարձել միջկառավարական հանձնաժողովի կարևոր դերակատարությանը և առաջիկայում կայանալիք նիստի նախապատրաստական աշխատանքներին։

Նախարարները մտքեր են փոխանակել մշակույթի, կրթության, գիտության, երիտասարդության հարցերի բնագավառներում փոխգործակցության շուրջ՝ արձանագրելով, որ այդ ոլորտներում ակտիվ շփումներ են իրականացվում։

Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը գոհունակությամբ են նշել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև տնտեսական համագործակցությունը հաջողությամբ զարգանում է այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են էներգետիկան, այդ թվում՝ ատոմային էներգետիկան, տրանսպորտը, հանքարդյունաբերությունը, բարձր տեխնոլոգիաները, հեռահաղորդակցությունը, բանկային ոլորտը, գյուղատնտեսությունը։ Նախարարները համակարծիք են եղել, որ Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանի անդամակցությունը նոր հնարավորություններ է բացում՝ առևտրատնտեսական հարաբերությունների հետագա ընդլայնման և խորացման համար։

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել մի շարք տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների շուրջ: Հատուկ անդրադարձ է արվել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորմանը: Նախարար Նալբանդյանը բարձր է գնահատել Ռուսաստանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների հետ համատեղ ջանքերը՝ ուղղված ղարաբաղյան հիմնահարցի խաղաղ հանգուցալուծմանը։ Զրուցի ընթացքում անդրադարձ է արվել Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումներին և այդ համատեքստում՝ քրիստոնյաների իրավունքների պաշտպանության հարցերին։

Հանդիպումից հետո տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտգործնախարարների մամլո ասուլիսը, որից հետո Սերգեյ Լավրովը պաշտոնական ճաշ է տվել Էդվարդ Նալբանդյանի պատվին։

Ռուսաստան պաշտոնական այցելության շրջանակներում Էդվարդ Նալբանդյանն այցելել է Ռուսաստանի Պետական դումա, որտեղ հանդիպել է Դումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի և Հայաստանի հետ միջխորհրդարանական հանձնաժողովի, միջազգային կազմակերպությունների խորհրդարանական վերահաժողովներում ռուսաստանյան պատվիրակություններում ընդգրկված պատգամավորների հետ։ ՌԴ Պետդումայի ղեկավարը, ջերմությամբ վերհիշելով մեկ շաբաթ առաջ Երևան կատարած իր այցելությունը, ընդգծել է, որ Հայաստանի և Ռուսաստանի խորհրդարանները արդյունավետորեն համագործակցում են և իրենց նպաստը բերում միջպետական հարաբերությունների ընդլայնման գործում։

Հայաստանի արտգործնախարարն ու Ռուսաստանի Պետական դումայի ղեկավարը քննարկել են երկու երկրների օրենսդիր մարմինների միջև համագործակցությունը։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել մի շարք տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ։

Тайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума» Что если 102-я российская военная база выйдет из Армении?